news archive 2011:10-14

gr
ru
Клинтон: «США будут внимательно следить за возвратом имущества религиозным общинам Турции»
Госсекретарь США Хиллари Клинтон впервые публично признала, что правительство США оказывает активное давление на высшие звенья правительства Турции по вопросу возращения религиозным общинам страны конфискованного у них имущества. Об этом сообщает Вашингтонский офис «Ай Дат», приветствуя этот факт.
2011-10-14 15:33:00 azatutyun.am

Министр обороны Турции в Баку обсудил карабахский вопрос
Первый официальный визит новоназначенного министра обороны Турции Исмета Йылмаза состоялся в Азербайджан.
2011-10-14 16:21:00 azatutyun.am

«Самая большая проблема Армении – ситуация, царящая в армии»
«Число солдат, погибших в мирных условиях в армии, свидетельствует о серьезной потере ценностей», - заявил председатель правления АОД Арам Манукян.
2011-10-14 17:08:00 azatutyun.am

В Ереване состоялось заседание Совета министров внутренних дел стран СНГ
В заседании приняли участие представители 10 государств-членов СНГ.
2011-10-14 18:58:00 azatutyun.am

Обзор прессы за 14 октября
Корреспондент газеты «Айоц ашхар» спрашивает пресс-секретаря президента Нагорного Карабаха Давида Бабаяна: «Как вы оцениваете инициативу [президента Азербайджана] Алиева отгородиться от Арцаха “китайской стеной”?» Ответ. «Строя эту стену, азербайджанцы пытаются осуществить против армянской стороны черный пиар, показать миру, что армяне варвары, и они вынуждены построить стену, чтобы обеспечить безопасность мирного населения, защитить жителей приграничных сел от ...
2011-10-14 20:08:00 azatutyun.am

Матери погибших солдат требуют от президента ответа
Несмотря на призывы матерей, президент из своей резиденции так и не вышел.
2011-10-14 21:26:00 azatutyun.am

am
«Հայփոստը» Տավուշի մարզում վերաբացել է երկու փոստային բաժանմունք
Փոստային բաժանմունքների բացմանը ներկա են եղել մարզպետը, քաղաքապետերը...
2011-10-14 22:47:00 news.am

Google-ի եռամսյակային շահույթը գերազանցել է բոլոր սպասելիքները
Հաշվետվության հրապարակումից հետո, Google-ի բաժնետոմսերի կուրսն աճել է 6 տոկոսով…
2011-10-14 23:03:00 news.am

Տորոնտոյի մարաթոնին կմասնակցի 100-ամյա վազորդը
Նա վազել է 5 կմ եւ վստահ է, որ կարող է դառնալ աշխարհում առաջին մարդը...
2011-10-14 23:20:00 news.am

Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել Ֆիլիպ Համոնդը
Մինչ այդ նա գլխավորում էր երկրի տրանսպորտի նախարարությունը...
2011-10-14 23:25:00 news.am

Քիմ Քարդաշյանը հերթական տնային տեսանյութն է տարածել
Մեր հայրը միշտ մեզ նկարահանում էր` թե հանդիսավոր պահերին, դպրոցում…
2011-10-14 23:40:00 news.am

Հոկտեմբերի 14-ի մամուլ
«Այդ պատը կառուցելով` ադրբեջանցիները փորձում են սեւ պիառ իրականացնել հայկական կողմի դեմ, ցույց տալ աշխարհին, թե հայերը բարբարոսներ են, եւ իրենք ստիպված են պատ կառուցել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակչության անվտանգությունը` սահմանամերձ գյուղերի բնակիչներին պաշտպանեն հայ դիպուկահարների ոտնձգություններից։ Մյուս կողմից, եթե շփման գծի ողջ երկայնքով պատ է կառուցվում, նշանակում է փաստացի սահմանը գծանշվում է, եւ այդ առումով այս նախաձեռնությունը կարելի է դրական համարել», - «Հայոց ...
2011-10-14 10:07:00 azatutyun.am

Ստրոս-Կանի նկատմամբ Ֆրանսիայում հարուցված գործը եւս կարճվեց
Փարիզի դատախազությունը երեկ կարճել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հարուցված քրեական գործը: Լրագրողուհի Տրիստան Բանոնը դիմել էր դատարան` մեղադրելով Ստրոս-Կանին իրեն բռնաբարելու փորձի համար: Դատախազության ներկայացուցչի խոսքով` ԱՄՀ-ի նախկին ղեկավարը ընդունել է Բանոնի նկատմամբ սեռական ոտնձգության փաստը: Միեւնույն ժամանակ, ըստ դատախազության ներկայացուցչի, գործը չի կարող քննվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը. դեպքը տեղի է ունեցել 2003 ...
2011-10-14 10:39:00 azatutyun.am

Standard&Poor’s-ը մեկ կետով նվազեցրեց Իսպանիայի վարկանիշը
Standard&Poor's միջազգային վարկային գործակալությունը մեկ կետով նվազեցրել է Իսպանիայի վարկանիշը: Գործակալության մասնագետները դա բացատրել են երկրում գործազուրկների մեծ թվով, վարկային պայմանների խստացմամբ, մասնավոր հատվածում մեծ պարտքերի կուտակմամբ, ինչպես նաեւ Իսպանիայի հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական աճի հնարավոր դանդաղեցմամբ:
2011-10-14 10:49:00 azatutyun.am

Չեխիան էքստրադիցիայի չի ենթարկի Բելառուսի նախագահի նախկին թեկնածուին
Պրահայի դատարանը վճռել է, որ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալես Միխայլեւիչը չպետք է վերադարձվի Բելառուս: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: Միխայլեւիչը եւ Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող մի քանի այլ գործիչներ իրենց համակիրների հետ ձերբակալվել էին անցած տարվա դեկտեմբերին Մինսկում, երբ բողոքել էին նախագահական ընտրությունների արդյունքներից: Բելառուսի պետանվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում ...
2011-10-14 10:52:00 azatutyun.am

Ռուսաստանի բանակում այս տարի խաղաղ պայմաններում մահացել է 128 զինծառայող
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` այս տարվա ընթացքում երկրի բանակում խաղաղ պայմաններում սպանվել է 9 զինծառայող, ինքնասպանություն է գործել 119-ը:
2011-10-14 10:56:00 azatutyun.am

Բաղդադում պայթյունից առնվազն 15 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաքում երեկ ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել շիա մահմեդականներով բնակեցված շրջաններից մեկում: Պայթյունի հետեւանքով առնվազն 15 մարդ զոհվել, մոտ 50-ը վիրավորվել է:
2011-10-14 11:00:00 azatutyun.am

Սուոնքը փոշմանել է Կադիրովի ծննդյան օրվա տոնակատարությանը մասնակցելու համար
Ամերիկացի դերասանուհի, Օսկարի կրկնակի դափնեկիր Հիլարի Սուոնքը հայտարարել է, թե խորապես փոշմանել է, որ մասնակցել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ծննդյան օրվա տոնակատարությանը Գրոզնիում: «Ոչինչ չեմ իմացել Կադիրովի ռեժիմի իրականացրած հանցագործությունների մասին եւ ամբողջական պատկերացում չեմ ունեցել սպասվող միջոցառման մասին», - Associated Press լրատվական գործակալությանն ասել է դերասանուհին: Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր Հիլարի ...
2011-10-14 11:09:00 azatutyun.am

«Ատամնաբույժն արեւելյան»-ը` Ստամբուլի թատրոնում
Հոկտեմբերի 19-ին թուրք թատերասերների ուշադրությանը կներկայացվի հայ լավագույն երգիծաբաններից Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» պիեսը։
2011-10-14 11:33:00 azatutyun.am

Իջեւանում զինվորի մահվան փաստով գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Իջեւանի զորամասերից մեկում 21-ամյա ժամկետային զինծառայող Արամ Աշոտի Մելիքյանի մահվան փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնելը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ զինծառայողը իրեն ամրակցված ԱԿՄ ինքնաձիգը մաքրելիս իրեն հրազենային ...
2011-10-14 11:37:00 azatutyun.am

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում քննարկում է նաեւ Ղարաբաղի հարցը
«Թուրքիան իր բոլոր հնարավորություններով կանգնած է Ադրբեջանի կողքին», - հայտարարել է Իսմեթ Յըլմազը։
2011-10-14 12:24:00 azatutyun.am

Գառնիի մոտ տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ. Երեւանում զգացվել է 3-4 բալլ
Այսօր ժամը 12.30-ին Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կիլոմետր արեւմուտք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալլ, Երեւանում եւ Աբովյան քաղաքում զգացվել է 3-4 բալլ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը` երկրաշարժը որակելով թույլ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` ժամը 12.31-ին եւ 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու ...
2011-10-14 13:14:00 azatutyun.am

Քլինթոն. «ԱՄՆ-ը ուշադիր հետեւելու է Թուրքիայում կրոնական համայնքների գույքի վերադարձին»
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջին անգամ հրապարակավ հաստատել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրագույն օղակների նկատմամբ` այդ երկրի կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցով։ Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` ողջունելով այդ փաստը։ Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Քլինթոնը այդ հաստատումն արել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի այս տարվա օգոստոսի 15-ի նամակին գրավոր ...
2011-10-14 13:44:00 azatutyun.am

ՄԱԿ-ում տարածվել է Ղարաբաղի ԱԳՆ-ի հայտարարությունը
Երեկ որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը` ...
2011-10-14 14:27:00 azatutyun.am

ՀՀՇ վարչության նախագահը Հայաստանի ամենամեծ խնդիրը համարում է բանակում տիրող վիճակը
«Խաղաղ պայմաններում զոհված զինվորների թիվը վկայում է լրջագույն արժեքի կորստի մասին», - ասում է Արամ Մանուկյանը։
2011-10-14 15:05:00 azatutyun.am

Սերոբ Տեր-Պողոսյանը սկսել է ցուցմունքներ տալ
Գործարարը չի հերքում, որ տուժողների հետ սեռական հարաբերություններ է ունեցել, սակայան պնդում է, որ այդ գործողությունները բռնի չեն եղել:
2011-10-14 16:01:00 azatutyun.am

Ուժեղ երկրաշարժ Ռուսաստանում
Այսօր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Ամուրի մարզում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական ծառայության տվյալներով` 5.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տինդա քաղաքից 130 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, ցնցումները զգացվել են նաեւ Չիտայում։ Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։ Ռուսաստանի «Տրանսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է նավթի առաքումը Չինաստան։
2011-10-14 16:03:00 azatutyun.am

ՄԱԿ. Սիրիայում զոհվածների թիվը արդեն անցնում է 3 հազարից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը այսօր հայտարարել է, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 3 հազարը։ Փիլայի փոխանցմամբ` միայն անցած 10 օրերին երկրում 100 մարդ է սպանվել։ ՄԱԿ-ի հանձնակատարը միջազգային գործողության կոչ է արել` խուսափելու համար Սիրիայում լիակատար քաղաքացիական պատերազմից։ Հաղորդվում է, որ վերջին օրերին աճում է սիրիական բանակի ...
2011-10-14 16:16:00 azatutyun.am

Հայաստանում մեկնարկել է «Տեքստիլ ու նորաձեւություն» միջազգային գործարար համաժողովը
Հայաստանում այս տարի առաջին անգամ անց է կացվում «Տեքստիլ ու նորաձեւություն» միջազգային գործարար համաժողովը:
2011-10-14 16:26:00 azatutyun.am

«Նորաշեն-2007» կոոպերատիվի անդամները կրկին բողոքում են
Ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ կրկին հավաքվել էին Աջափնյակ համայնքում երկու կիսակառույց շենքերում բնակարանների խաբված գնորդները` պահանջելով, որ իրենց ընդունի Սերժ Սարգսյանը:
2011-10-14 16:50:00 azatutyun.am

«Երիտասարդ նվագախումբը` երիտասարդ Հայաստանին»
«Երիտասարդ նվագախումբը` երիտասարդ Հայաստանին»: Եվրոպական շրջագայությունից հետո հենց այս խորագրով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա արդեն հայ հանդիսատեսին:
2011-10-14 17:29:00 azatutyun.am

Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստը
Նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ 10 երկրների ներկայացուցիչներ։
2011-10-14 17:56:00 azatutyun.am

Գովազդային խորհուրդը խախումները կներկայացնի 2011-ի վերջում
Գովազդային շուկայի որակի բարելավմանն ու ինքնակարգավորմանն է ուղղված Հայաստանի գովազդային խորհրդի ստեղծումը, որը բազմաթիվ խախտումներ է արձանագրել գովազդային դաշտում:
2011-10-14 18:09:00 azatutyun.am

Զոհված զինծառայողների մայրերը նախագահից են պատասխան պահանջում
Չնայած մայրերի կանչերին, նախագահը դուրս չեկավ նստավայրից:
2011-10-14 19:10:00 azatutyun.am

20-ամյա կնոջը սպանած ամուսինը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Կանանց իրավունքների կենտրոնից, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին` սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար: Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի: Զարուհի Պետրոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր:  Զարուհու քույրն ու քրոջ սկեսուրը պնդում էին, որ 20-ամյա կնոջը դաժան ծեծի ...
2011-10-14 19:20:00 azatutyun.am

Գալիք տարի Հայաստանում սկսվելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը
Ինչպես այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, 2012 թվականին հանրապետության 55 համայնքներում ձեւավորվելու են կոոպերատիվներ։
2011-10-14 19:33:00 azatutyun.am

Կառավարությունը քննարկել է գործարար միջավայրի բարալավման միջոցառումները
Կառավարությունում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ...
2011-10-14 19:51:00 azatutyun.am

«Ադրբեջանի վերազինումը նյարդայնացնում Է եվրադիվանագետներին»
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը իր դիտարկումներն է ներկայացնում տարածաշրջանում Եվրամիության վարած քաղաքականության վերաբերյալ:
2011-10-14 20:25:00 azatutyun.am

Press Review
Speaking to “Iravunk,” Hamlet Harutiunian, a parliament deputy from President Serzh Sarkisian’s Republican Party of Armenia (HHK), says former President Robert Kocharian’s latest statements on his possible return to active politics are “his personal business.”
2011-10-14 20:40:00 azatutyun.am

Azeri Interior Minister Attends CIS Meeting In Yerevan
Azerbaijan’s Interior Minister Ramil Usubov attended a meeting of his counterparts from other former Soviet republics in Yerevan on Friday in what was a rare visit to Armenia by an Azerbaijani government official.
2011-10-14 20:46:00 azatutyun.am

Government Promotes Farm Consolidation
Prime Minister Tigran Sarkisian made a case for the consolidation of Armenia’s fragmented land holdings on Friday, saying that it would boost the agricultural sector and reduce widespread rural poverty.
2011-10-14 20:51:00 azatutyun.am

Baku Protests Armenian ‘Arms Acquisition’ From Moldova
Azerbaijan has expressed serious concern over Armenia’s reported purchase from Moldova last month of rockets and other weapons worth millions of dollars, saying that it will complicate a peaceful resolution of the Nagorno-Karabakh conflict.
2011-10-14 21:00:00 azatutyun.am

Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները:
2011-10-14 21:22:00 azatutyun.am

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր
Ուրբաթ երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ: Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, նիստում քննարկվել են ներքաղաքական մի շարք հարցեր։ Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Հանրապետականի գործադիր մարմնի նիստում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության հարցը չի ...
2011-10-14 22:46:00 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit