news archive 2011:12-17

gr
ru
Обзор прессы за 17 декабря
Газета «Жаманак» пишет: «Если до сих пор Сержу Саргсяну удавалось использовать внутригосударственные склоки по принципу «разделяй и властвуй», то в предвыборный период он будет вынужден хотя бы временно примирить три крыла».
2011-12-17 18:03:25 azatutyun.am

am
Սամվել Ալեքսանյանն ընտրվեց «Նիգ-Ապարանի» նախագահ
Գործարար պատգամավորը «Ազատություն» ռադիոկայանին ասաց` իր ընտրությունը քաղաքական նպատակ չի հետապնդում:
2011-12-17 14:13:43 azatutyun.am

Զինվորի մի աչքը կուրացրած ենթասպան ձերբակալվել է
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011 թվականի դեկտեմբերի 16-ին Ռազմական ոստիկանության բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքi չարաշահում եւ իշխանազանցություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ուրբաթ երեկոյան ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը: Քրեական գործով նշանակվել ...
2011-12-17 14:18:37 azatutyun.am

Մոսկվայում կրկին բողոքի ցույց է անցկացվում
Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհող ռուս ցուցարանները այսօր կրկին հավաքվել են Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում: Տարբեր գնահատականներով բողոքի ակցիային մոտ 3000 մարդ է մասնակցում: Ցուցարարները արդար ընտրությունների անցկացում են պահանջում: Ակցիան կազմակերպել է դեկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Յաբլոկո» կուսակցությունը: Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում եւս տեղի են ունեցել բողոքի նմանատիպ ակցիաներ:
2011-12-17 14:45:38 azatutyun.am

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Տրիպոլի
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան այսօր ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Սա ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է այդ երկիր գնդապետ Մուամար Քադաֆիի 42-ամյա ռեժիմի տապալումից հետո: Փանեթան Լիբիայի նոր կառավարության անդամների հետ կքննարկի երկրի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Նրա այցը ընդամենը մի քանի ժամ կտեւի:
2011-12-17 14:56:37 azatutyun.am

ԱՀԿ-ն Ռուսաստանին ընդունել է իր կազմում
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 18 տարվա բանակցություններից հետո Ռուսաստանին ընդունել է իր կազմում: Ռուսաստանը համաշխարհային խոշոր տնտեսություններից վերջինն էր, որ ԱՀԿ-ի կազմում ընդգրկված չէր: 1993 թվականից սկսված բանակցությունները անընդահատ ձախողվում էին, եւ վերջապես երբ անցյալ ամիս Վրաստանը հանեց իր առարկությունը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ, ԱՀԿ-ն դրական որոշում կայացրեց: ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը օրինական ուժ կստանա միայն Պետդումայի վավերացումից հետո, որը ...
2011-12-17 15:34:59 azatutyun.am

Նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյանը:
2011-12-17 15:39:25 azatutyun.am

Անցկացվեց առաջին Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ-փառատոնը
Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկեց «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011» նորարար գաղափարների, նախագծերի եւ ծրագրավորման մրցույթը, որը տեւում է 24 ժամ:
2011-12-17 16:06:57 azatutyun.am

«Առողջ հայրեր». մրցույթ 5 մարզաձեւերում
«Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով հայ հայրերը հրավիրվում են մասնակցելու 5 մարզաձեւից բաղկացած յուրահատուկ մրցության, որը կանցկացվի ամիսը մեկ անգամ` շաբաթ կամ կիրակի օրերին:
2011-12-17 16:26:47 azatutyun.am

Դեկտեմբերի 17-ի մամուլ
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մինչ այժմ Սերժ Սարգսյանը կարողանում էր ներհանրապետական գզվռտոցը իր շահերին ծառայեցնել` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ապա ընտրությունների շրջանում նա ստիպված է լինելու գոնե առժամանակ հաշտեցնել այդ երեք թեւերին, իսկ դա նշանակում է, որ նա մի հատ էլ հուշագրի տեքստ պետք է կազմի: Նախագահական պաշտոնի իր գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանը, բացի լեգիտիմության հետեւից վազելուց, գործնականում որեւէ այլ բան չի արել»:
2011-12-17 16:43:53 azatutyun.am

Կաղանդ պապը կողմնակից է չծխելուն
Կաղանդ պապը «Ձմեռային փառատոն Հայաստան 2011»-ի շրջանակներում այցելեց Երեւանի սննդի այն վայրերը, որտեղ չեն ծխում:
2011-12-17 16:53:24 azatutyun.am

Բախումներ ղազախական քաղաքում. կա առնվազն 10 զոհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի արեւմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո այսօր այնտեղ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ըստ հրամանագրի` քաղաքում արտակարգ դրությունը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն` քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 11 մարդ է զոհվել, վիրավորվել են առնվազն 80-ը, սակայն սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ զոհերի թիվը ավելի ...
2011-12-17 17:32:41 azatutyun.am

Նախարարը «Հավաքների ազատության մասին» օրենքը կարեւոր փոփոխություն է համարում
Հրայր Թովմասյանն ասաց, որ արդարադատության համակարգում փոփոխությունները ամենադանդաղն են ընթանում:
2011-12-17 17:55:01 azatutyun.am

Երիտասարդ գիտնականներին 100 միլիոն դրամ կհատկացվի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները: Երիտասարդները հանրապետության ղեկավարի հետ քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց ...
2011-12-17 18:18:57 azatutyun.am

Գլխավոր դատախազ. «Սուրիկ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա»
Աղվան Հովսեփյանն ասաց, թե Սիլվա Համբարձումյանի բողոքով հարուցված քրեական գործով կատարվել է օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն:
2011-12-17 19:22:12 azatutyun.am

Դաշնակցությունը հրաժարվում է միանալ ՀԱԿ-ի առաջարկած պլատֆորմին
Վահան Հովհաննիսյանի կարծիքով` պետք էր ավելի շուտ համագործակցել ԸՕ փոփոխությունների շուրջ:
2011-12-17 20:16:38 azatutyun.am

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր եւ նախագահ դոկտոր Ջոննի Հոնին եւ փոխնախագահ Քիթ Բենեթին: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` չինական վենչուրային կապիտալ թողարկող «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որը տարբեր երկրներում ներդրումային ...
2011-12-17 21:19:35 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit