news archive 2012:01-09

gr
ru
am
Ռուսաստանցի փորձագետը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասին
2012 թվականը նկատելի չափով աչքի կընկնի հերթական ընտրություններով պայմանավորված տարբեր քայլերով եւ վերադասավորումներով...
2012-01-09 00:01:00 news.am

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»` 1:1
Իսպանիայի առաջնության 18-րդ տուր...
2012-01-09 02:59:00 news.am

Իրանը հայտարարել է ամերիկյան հերթական լրտեսական ցանցի բացահայտման մասին
Ձերբակալվածների թվի, նրանց անունների կամ այլ տվյալների մասին տեղեկատվություն առայժմ չկա…
2012-01-09 08:02:00 news.am

Երեւանում սկսվում է Մարգար Օհանյանի դեմ դատավարությունը
Մարգար Օհանյանը պետությանը հասցրել է 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս...
2012-01-09 08:07:00 news.am

Վրացի 15 նավաստիների ազատել են ծովահենների գերությունից
Նավաստիներին ազատելու բանակցությունները վարել են վրաց բարձրաստիճան պաշտոնյաները…
2012-01-09 08:13:00 news.am

ԱՄՆ-ն արտաքսում է Վենեսուելայի հյուպատոսին
Վենեսուելայի հյուպատոսը պետք է լքի ԱՄՆ-ն հունվարի 10-ին...
2012-01-09 08:21:00 news.am

Մալայզիայում արդարացրել են նույնասեռականության մեջ մեղադրվող ընդդիմադրին
Մալայզիայում օրենքն արգելում է նույնասեռականությունը…
2012-01-09 08:35:00 news.am

«Մետրոյում առանց անդրավարտիքի» երթեւեկել են աշխարհի 60 քաղաքների ակտիվիստները
Հասարակական տրանսպորտում առանց անդրավարտիքի եւ կիսաշրջազգեստի երթեւեկել են աշխարհի 60 քաղաքների բնակիչներ...
2012-01-09 08:55:00 news.am

Դեմի Մուրը դեպրեսիայից դուրս գալու համար պոռնոաստղի դեր կխաղա
Նախապես այդ դերի համար դիտարկվում էր Լինդսի Լոհանի թեկնածությունը…
2012-01-09 09:12:00 news.am

Եմենի նախկին նախագահին տրամադրել են անձեռնմխելիություն դատական հետապնդումներից
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին անձեռնմխելիություն է տրամադրվել` չնայած ընդդիմության զանգվածային ցույցերին...
2012-01-09 09:25:00 news.am

Ադրբեջանական ոստիկանությունը ձախողել է բնապահպանական խնդիրներով սեմինարը
Մեկուկես ժամ ոստիկանությունում պահելուց հետո Ալիեւին եւ Գյուլալիեւին ազատ են արձակել...
2012-01-09 09:36:00 news.am

Բելգիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստման վիրահատություն են կատարել
Բելգիայում կատարված վիրահատությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ փոխպատվաստվել է ոչ միայն դեմքի մաշկը, այլեւ մի քանի ոսկորներ...
2012-01-09 09:47:00 news.am

Թուրքիան ակնկալում է ստանալ ատոմային էներգետիկայի ոլորտում ճապոնական փորձը, նույնիսկ Ֆուկուսիմայից հետո
Հարցազրույցում Դավութօղլուն նկատել է, թե «իրենք հավատում են ճապոնական տեխնոլոգիաներին եւ դրանց անվտանգությանը»...
2012-01-09 09:53:00 news.am

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը կայցելի Անկարա
ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Անկարա տեղի կունենա Դավութօղլուի` Իրան կատարած այցից հետո...
2012-01-09 10:00:00 news.am

Մյունխենի քաղաքապետը Ստամբուլում մասնակցել է հայկական եկեղեցու վերաբացմանը
Եկեղեցին վերանորոգվել է Շիշլիի քաղաքապետարանի միջոցներով...
2012-01-09 10:01:00 news.am

Իրանի նախագահը լատինաամերիկյան շրջագայության է մեկնել
Այցի ընթացքում նրան ուղեկցում են մոտ 100 մարդ, ներառյալ արտաքին գործերի, էկոնոմիկայի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարները…
2012-01-09 10:15:00 news.am

Կաթվածահար ֆիզիկոսը նախազգուշացնում է, որ ժամանակ է լքել Երկիրը
Հոքինգը գրառել էր իր ելույթը, քանի որ առողջական վիճակի կապակցությամբ անձամբ չի կարողացել մասնակցել հոբելյանական երեկույթին...
2012-01-09 10:44:00 news.am

Առաջին խորհրդակցությունն ԱԻՆ-ում. նոր տարում կզարգանա 911 ծառայությունը
Հատուկ ուշադրություն է հրավիրվել քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանը…
2012-01-09 10:46:00 news.am

Իրանը մտադիր է նվաճել Հարավային բեւեռը
Անտարկտիդայում գիտական կայանի շինարարությունը վեց հիմնական փուլով կընթանա...
2012-01-09 10:48:00 news.am

ՊԵԿ-ը կատարել է հարկային պլանը
Հարկային մուտքերի կառուցվածքի առումով ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 2011թ. շարունակել է աճել` կազմելով հարկային մուտքերի ավելի քան 48%-ը…
2012-01-09 10:50:00 news.am

Շտապօգնության ծառայությունում ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին
Շտապ օգնության կանչերի թիվն այս տարի օրական աճել է 120-150-ով...
2012-01-09 10:51:00 news.am

Վենեսուելայի նախագահը հրաժարվել է փոխհատուցումներ վճարել ամերիկյան Exxon Mobil ընկերությանը
Exxon Mobil-ը իր ակտիվների ազգայնացումից կրած վնասը գնահատում է 7 մլրդ դոլար…
2012-01-09 11:01:00 news.am

Ռուսաստանցի փորձագետ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի կանխատեսումը` սուրճի մրուրով գուշակություն է
Ներկայումս գերակշռում է ստեղծված իրավիճակի պահպանման միտումը...
2012-01-09 11:03:00 news.am

Acer ընկերությունը ներկայացրել է ամենաբարակ ուլտրաբուքերից մեկը
Aspire S5-ն ունի 13,3 դյույմանոց էկրան եւ կշռում է 1,35 կգ...
2012-01-09 11:10:00 news.am

Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են
Այսօր` հունվարի 9-ին, ժամը 08.30-ի դրությամբ…
2012-01-09 11:15:00 news.am

Եվրոն Ամանորին շարունակեց թուլանալ
Եվրոյի թուլացմանը նպաստել են հետեւյալ գործոնները…
2012-01-09 11:18:00 news.am

Աֆղանստանի հարավում գնդակահարել են ՆԱՏՕ-ի զինծառայողին
Սպանվածի ազգությունը եւ տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում…
2012-01-09 11:26:00 news.am

Մերկելն ու Սարկոզին կքննարկեն Եվրոպայի փրկության հերթական քայլերը
Երկու երկրների առաջնորդները կքննարկեն ԵՄ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ բյուջետային կարգավորման հարցեր...
2012-01-09 11:32:00 news.am

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը հայրենիք կվերադառնա հունվարի վերջին
Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին...
2012-01-09 11:46:00 news.am

Թուրք մարքսիստներն ստանձնել են իշխող կուսակցության գրասենյակի պայթեցման պատասխանատվությունը
Պայթյունը կազմակերպել են ի նշան բողոքի՝ Դիարբեքիրում 2 քուրդ զինյալների սպանության եւ...
2012-01-09 12:18:00 news.am

Հունվարի 12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվեն թույլ տեղումներ
Օդի ջերմային ֆոնը մինչեւ հունվարի 12-ը էապես չի փոխվի...
2012-01-09 12:27:00 news.am

Եղվարդի խճուղում BMW-318-ը բախվել է BMW-X5-ին. կա երեք վիրավոր (ֆոտո)
Վթարի հետեւանքով վարորդները եւ «ԲՄՎ-318»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...
2012-01-09 12:30:00 news.am

ԱԻՆ–ում տեղի է ունեցել այս տարվա առաջին խորհրդակցությունը
Հունվարի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: »»»
2012-01-09 07:07:34 7or.am

Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի. մայրաքաղաքում երեկոյան սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հունվարի 9-ին ամբողջ տարածքում հնարավոր է ձյուն, երեկոյան հնարավոր են առատ տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան, 2-7մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: »»»
2012-01-09 07:12:42 7or.am

Արմեն Մարտիրոսյան. «Ընտրակեղծիքներ անելու ռեսուրսների դեմ պայքարելու հնարավորությունը մեծացել է»
–Անցյալ ընտրությունների համեմատ որոշակի իրողություններ են փոխվել, և այս անգամ եթե ընդդիմությունը համախմբված ու ճիշտ գործի, շատ ավելի դժվար է լինելու ընտրակեղծիքներ իրականացնելը։ Ընտրակեղծիքներ անելու ռեսուրսներն իսպառ վերացված չեն, բայց այդ ռեսուրսների դեմ պայքարելու հնարավորությունն է մեծացել։ »»»
2012-01-09 07:15:40 7or.am

Փորձագետ. «Մենք ընդհանուր առմամբ զբաղված ենք պետությունը յոլա տանելով»
«Այսօրվա դրությամբ մենք չունենք դասական իմաստով պետության կառավարման համակարգ։ Մենք ունենք ընթացիկ՝ օնլայն ռեժիմով կարկատաններով բացեր փակելու գործընթաց, որը չի համարվում կառավարում, քանի որ կառավարումն իր մեջ պարունակում է ռազմավարական զարգացման ուղի»։ »»»
2012-01-09 07:25:45 7or.am

Սարկոզին մտադիր է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը ամբողջ ԵՄ–ում
Թուրքական օրաթերթի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին շրջանակային համաձայնագիր ստորագրել ԵՄ բոլոր երկրների միջև։ »»»
2012-01-09 07:27:07 7or.am

ՀՀԿ–ում Սաշիկ Սարգսյանի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել
-Չեմ կարծում, որ Սաշիկ Սարգսյանի կառաջադրվի, որովհետև ՀՀԿ–ն գիծ է բռնել, որ իշխանությունը պետք է անջատվի գործարարությունից, իսկ նրանք բիզնեսով են զբաղվում,–ասել է Ռ. Պետրոսյանը՝ ավելացնելով, թե մեծամասնական ընտրակարգով թեկնածուների հարցը կուսակցությունում կքննարկվի փերվարի վերջին՝ ՀՀԿ–ի համագումարից հետո։ »»»
2012-01-09 07:38:34 7or.am

Եմենի նախկին նախագահը դատական անձեռնմխելիություն է ստացել
Օրինագիծը վերաբերում է ոչ միայն Սալեհին, այլ նաև իշխանության տարիներին կառավարման համակարգում աշխատող բոլոր չինովնիկներին։ Օրինագիծը դեռ պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, բայց դա զուտ ձևական գործընթաց է։ »»»
2012-01-09 07:44:28 7or.am

Ահմադինեժադը պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում է
Ահմադինեժադի այցը Կարակաս նախատեսվում էր դեռ սեպտեմբերի վերջին, սակայն հետաձգվել էր երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական խնդիրների պատճառով։Վենեսուելայից հետո Ահմադինեժադը կայցելի Նիկարագուա, Կուբա և Էկվադոր։ »»»
2012-01-09 08:10:58 7or.am

Կանխվել է ինքնասպանության փորձը
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների և ՃԿԿ ՕԽ-ի ջանքերով հաջողվել է կանխել 1972 թվականին ծնված Անդրանիկ Եղիազարյանի ինքնասպանության փորձը: »»»
2012-01-09 08:22:05 7or.am

ԱԺԴ–ն մինչև ամսվա վերջը որոշում կկայացնի
–Եթե մեր կուսակցությունը միանա ՀՀԿ–ին, ապա դա նշանակում է, որ կուսակցությունը պետք է լուծարվի։ Մենք այդպիսի պլաններ չունենք։ »»»
2012-01-09 08:26:54 7or.am

Ինչպե՞ս են փոխվել գները Ամանորից առաջ եւ հետո
Դեկտեմբերի վերջին ու հունվարի առաջին օրերին Հայաստանում գնային անոմալիաները սովորական երեւույթ են...
2012-01-09 12:40:00 news.am

Մեքենաները բախվել են
Հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և «ԲՄՎ-318»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: »»»
2012-01-09 08:40:19 7or.am

Իրանում լրտեսության համար մահապատժի է դատապարտվել իրանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացին
28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթին մեղավոր է ճանաչվել Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Ըստ իրանական իշխանությունների տվյալների՝ նա համագործակցել է ԿՀՎ–ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) հետ: Հեքմաթին խոստովանել է, որ ինքը պետք է մուտք գործեր իրանական հետախուզություն՝ ապատեղեկատվություն տարածելու համար։ »»»
2012-01-09 08:41:46 7or.am

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց։ »»»
2012-01-09 08:43:54 7or.am

«ՎԱԶ-2106»-ը վրաերթի է ենթարկել 2 տարեկան երեխային, ապա գնացել ու բախվել «Ռենո Դալյա Լոգան»-ին ու միկրոավտոբուսին
5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց...
2012-01-09 12:55:00 news.am

Մեկնարկել է Մարգար Օհանյանի դատավարությունը. ՃՈ նախկին պետը խոստանում է շատ բաներ բացահայտել
Փաստաբանը միջնորդել է փոխել խափանման միջոցը կամ գրավ կիրառել…
2012-01-09 13:08:00 news.am

2011թ. դեկտեմբերի 26–30–ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն ըստ ԿԲ–ի
2011թ. դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104 մլն ԱՄՆ դոլար: »»»
2012-01-09 08:54:58 7or.am

Կառավարությունը «խեղդում է» տեղական արտադրողին. հայրենական արտադրության ծխախոտի գները բարձրացան
Ամանորյա տոներից հետո անակնկալ է մատուցվել հայրենական արտադրության ծխախոտ նախընտրողներին: Հայաստանում արտադրվող ծխախոտի բազմաթիվ տեսակների արժեքը Գյումրիում բարձրացել է 20-50 դրամով: Գյումրու խանութներից մեկի վաճառողուհի Լարիսա Ավդալյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ տոներից հետո խանութներին հայկական ծխախոտ մատակարարողներն իրենց ապրանքը տվել են արդեն բարձրացված գներով... »»»
2012-01-09 09:11:17 7or.am

Սարկոզին ցանկանում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնել ԵՄ բոլոր երկրներում. Hurriyet
Ֆրանսիան ցանկանում է ԵՄ-ի կողմից ընդունված «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» համաձայնագրի մեջ ներառել հայկական օրինագիծը...
2012-01-09 13:16:00 news.am

Մարգար Օհանյանի գործով դատավարությունն ընդմիջվել է
Փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդություն է ներկայացրել Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը փոխել կամ վերացնել, ինչին մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ է եղել։ »»»
2012-01-09 09:15:23 7or.am

Վատիկանն իր կարդինալների կենսագրության տվյալներն արտագրում է «Վիքիպեդիա»–ից
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, թե այս ամենը պայմանավորված է անհրաժեշտ շտապողականությամբ, իսկ նոր՝ լրացված ու թարմացված պաշտոնական հաղորդագրությունն իրենց էլեկտրոնային կայքում կտեղադրեն ամենամոտ ապագայում։ Ներկայացուցիչը նաև նշել է, որ ուղարկված հաղորդագրության մեջ ոչ մի տեղ չի շեշտվում, թե այն պաշտոնական բնույթ ունի։ Ավելին՝ նշված է, թե հաղոդրագրությունը «ոչ պաշտոնական» է։ »»»
2012-01-09 09:25:15 7or.am

Նորվեգիայում նավթի մեծ հանքավայր է հայտնաբերվել
Նորվեգական «Statoil» նավթային ընկերությունը նավթի և գազի մեծ հանքավայր է հայտնաբերել Բարենցի ծովում։ Դրա պաշարները գնահատվում են 300 մլն բարել։ »»»
2012-01-09 09:29:56 7or.am

Բենզալցակայանում ատրճանակի սպառնալիքով դրամ հափշտակողին գտել են. նա 21 տարեկան է
Ոստիկանները Լեոյի փողոցում գտնվող ինտերնետային ակումբից բերման են ենթարկել 21-ամյա Գեւորգ Ղ.-ին...
2012-01-09 13:37:00 news.am

Սեյրան Օհանյանի խորհրդականին մեղադրում են աշակերտի քիթը կոտրելու մեջ
Եթե կոնկրետ մարդ կա, կոնկրետ երեխայի մասին է խոսքը թող դիմեն համապատսխան մարմիններին, քրեական գործ հարուցեն...
2012-01-09 13:45:00 news.am

Ո՞ր դպրոցներում են ձմեռային արձակուրդները երկարաձգվել
Հատկանշական է, որ առիթի դեպքում միշտ նշվում է, որ հանրապետության դպրոցները ջեռուցման խնդիրներ չունեն, սակայն այսօր...
2012-01-09 13:53:00 news.am

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կենտրոնական ապարատի խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թվականի գերակա խնդիրները և հիմնական անելիքները: »»»
2012-01-09 09:38:47 7or.am

Վարժարանը, որտեղ սովորել է Հրանտ Դինքը, վերադարձվելու է հայ համայնքին
Այնտեղ կարող են սովորել ինչպես Թուրքիայի քաղաքացի, այնպես էլ ոչ քաղաքացի հայերը...
2012-01-09 14:06:00 news.am

«Մազդան» բախվել է էլեկտրասյանը. վարորդը հիվանդանոցում է
Վթարը տեղի է ունեցել Երեւանի Բագրատունյաց փողոցում...
2012-01-09 14:09:00 news.am

Պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կենտրոնական ապարատի խորհրդակցություն…
2012-01-09 14:25:00 news.am

Ա. Պողոսյան. «Նախատոնական գներն այնքան բարձրացան, որ այլևս նոր թանկացումների իմաստ չկա»
Հարցին, թե հատկապես որ ապրանքների գներն էին այս տարի ավելի բարձր, Ա. Պողոսյանն առանձնացրել է մսամթերքը՝ հատկապես բուդը, քաղցրավենիքները։ »»»
2012-01-09 10:20:15 7or.am

Հայաստանի հանգստյան վայրերում Ամանորը դիմավորելու արժեքը
Ձեզ ենք ներկայացնում տվյալներ, թե Հայաստանի մի շարք հանգստյան վայրերում որքան է արժեցել Ամանորը դիմավորելը։ Մասնավորապես խոսքը գնում է Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, ինչպես նաև Ստեփանակերտի մասին։ »»»
2012-01-09 10:28:10 7or.am

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսված է հունվարի վերջին
Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա Սոչիում...
2012-01-09 14:38:00 news.am

«Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահը խաբեությամբ մարդկանցից 2,5 մլրդ դրամ է հափշտակել
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ հիշյալ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50 784 820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց...
2012-01-09 14:49:00 news.am

Այս տարի Երեւանում ծնվել է 406 երեխա
Դեկտեմբերի 31-հունվարի 1-ին ծնվել է 16 երեխա, իսկ հունվարի 1-2-ին՝ 27 երեխա…
2012-01-09 15:16:00 news.am

Երուսաղեմում հայ և հույն հոգևորականների միջև կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել

2012-01-09 10:42:40 7or.am

«Հեզբոլահն» արգելել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին այցելել Լիբանան
«Հեզբոլահ» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չպե՛տք է գնա Լիբանան։ Հունվարի 13–ին նախատեսված է նրա պաշտոնական այցն այդ երկիր։ »»»
2012-01-09 10:46:42 7or.am

Լոնդոնում կկայանա Կրթության նախարարների համաշխարհային համաժողովը
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն: »»»
2012-01-09 10:56:12 7or.am

Դատարանը մերժել է Մարգար Օհանյանի փաստաբանի միջնորդությունը
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժել է այդ միջնորդությունը: »»»
2012-01-09 11:01:00 7or.am

Ամերիկյան առաջին ցենտը վաճառվել է միլիոն դոլարով
2010թ. մեկ այլ 1 ցենտանոց կոպեկը վաճառվել է 1,7 մլն դոլարով։ Այն սխալմամբ թողարկվել էր ոչ թե պողպատից, ինչպես որ այն ժամանակ ընդունված է եղել, այլ բրոնզից։ »»»
2012-01-09 11:08:14 7or.am

Տեղաբաշխվել են պարտատոմսեր՝ 500 մլն դրամ ծավալով
Հունվարի 9-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26097129 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: »»»
2012-01-09 11:13:51 7or.am

Բաթում–Ախալցխա մայրուղում երթուղայինը ընկել է ձորը. կան զոհեր
Մեքենայում 9 մարդ է եղել, երկուսը զոհվել են, մնացածները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Չորս ուղևոր բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ »»»
2012-01-09 11:17:40 7or.am

Երեւանի 20 դպրոցներում արձակուրդները երկարացվել են մինչեւ հունվարի 20-ը
Իսկ 1-ին եւ 2-րդ դասարանցիների համար` մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ...
2012-01-09 15:18:00 news.am

Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել
Բացման արարողությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն և Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարիգյուլը։ »»»
2012-01-09 11:20:17 7or.am

Երևանի թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.12.2011թ. Երևանի քաղաքապետին ուղղած շրջաբերական գրությունը, 16.05.2011թ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հ.563–Ն հրամանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 09.01.2012թ զեկուցագիրը... »»»
2012-01-09 11:30:15 7or.am

Պեկինի շրջակայքում դինոզավրերի բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել
Հետքերը պատկանում են 140-150 մլն տարի առաջ այդ շրջանում բնակված յուրյան ուշ դարաշրջանի դինոզավրերին...
2012-01-09 15:37:00 news.am

Թմբուկավոր ատրճանակով սպանության փորձ կատարողը կալանավորվել է
27-ամյա Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 40-ամյա Յուրիկ Մուրադյանը…
2012-01-09 15:47:00 news.am

Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում. դատարանը մերժել է գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը
Մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի...
2012-01-09 15:51:00 news.am

Մանրամասներ Կոնդում տեղի ունեցած սպանությունից. երիտասարդը դանակի 15 հարված է հասցրել մահացողին
Հարություն Թանապուրյանը եւ Հարություն Մկրտչյանը կալանավորված են…
2012-01-09 16:00:00 news.am

Տարին նոր է սկսում, իսկ դոլարն արդեն թանկացավ
Փոխանակման կետերը սպասում էին, թե ինչպես կավարտվի նստաշրջանը բորսայում, որից հետո ավելի կհստակեցվեն փոխարժեքները…
2012-01-09 16:14:00 news.am

ԿԳ նախարարը եռօրյա այցով մեկնել է Լոնդոն` համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով
Համաժողովին նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման հարցեր...
2012-01-09 16:19:00 news.am

ՌԴ ԿԸՀ նախագահը խոստովանել է, որ գարեջրի բաժակ է գողացել
Վլադիմիր Չուռով. "Ես աշխատում էի շինարարական ջոկատում։ Մեզ մոտ՝ Լենինգրադյան համալսարանում ավանդույթ կար. պետք էր թռցնել գարեջրատնից ամենաէժան բաժակը։ Այն, կարծեմ, 1 կրոնա արժեր։ Հենց դա էլ ես արեցի"։ »»»
2012-01-09 12:01:09 7or.am

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղոր-դագրությունների ամփոփագրերի՝ 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012 թ. հունվարի 9-ն ընկած ժամանակա-հատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: »»»
2012-01-09 12:08:21 7or.am

Հունվարի վերջին նախատեսվո՞ւմ է Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումը
Հիշեցնենք, որ 2008թ. ի վեր նախագահների միջև ինը եռակողմ հանդիպում է անցկացվել։ 2011թ. նման երկու հանդիպում է տեղի ունեցել՝ մարտի 5–ին Սոչիում և հունիսի 24–ին Կազանում։ »»»
2012-01-09 12:09:59 7or.am

Երիտասարդ կնոջը կողոպտած 22-ամյա Գեւորգն ու 16-ամյա Կարենը հայտնաբերվել են
Կարեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է 12 գրամ կանեփանման զանգված...
2012-01-09 16:32:00 news.am

Նոր մանրամասներ Կոնդում տեղի ունեցած սպանության դեպքից
Հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: »»»
2012-01-09 12:24:29 7or.am

Ալժիրի վարչապետ. «Մենք մեր թուրք ընկերներին ասում ենք՝ դադարեցրեք քաղաքական նպատակներով շահարկել Ֆրանսիայի կողմից Ալժիրի գաղութատիրության հարցը»
Ալժիրի վարչապետը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր շահերը, սակայն որևէ մեկն իրավունք չունի ալժիրցիների թափած արյան հաշվին սեփական գործերն առաջ տանել։Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր. «Ալժիրի բնակչության 15 տոկոսը 1945թ. ի վեր ոչնչացվեց ֆրանսիացիների կողմից։ Դա ցեղասպանություն է»։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ »»»
2012-01-09 12:36:23 7or.am

Հայաստանում հաշվառված է 434 233 տրանսպորտային միջոց
ԱՊՊԱ պայմանագիր կնքել է 306.000 տրանսպորտային միջոցի սեփականատեր...
2012-01-09 16:55:00 news.am

Փարաջանովի ընկերներն ու երկրպագուները նրա 88-ամյակը կնշեն Երեւանի Պանթեոնում
Նրա առաջին կարեւոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին...
2012-01-09 17:06:00 news.am

Սիգարետի ակցիզը չի փոխվել
Տեղական սիգարետ արտադրող ընկերությունները հաստատում են, որ սիգարետը թանկացրել են ակցիզների բարձրացման պատճառով…
2012-01-09 17:09:00 news.am

Երեք երիտասարդներ, որոնցից մեկն աղջիկ է, մեկ այլ երիտասարդից բջջային հեռախոս են հափշտակել
23-ամյա Արման Ս.-ին եւ 20-ամյա Մարիամ Բ.-ին բերման են ենթարկել Պարոնյան-Լեո խաչմերուկից...
2012-01-09 17:10:00 news.am

Ամենահին հայկական բանկը կմտնի վրացական շուկա
Անցած տարի «Ամերիաբանկը» ծրագրում է ձեռքբերել «HSBC-Գրուզիա» բանկի ակտիվները...
2012-01-09 17:13:00 news.am

Աթենքի պատկերասրահից գողացել են Պիկասոյի եւ Մոնդրիանի նկարները
Գողը մտադրվել էր գողանալ եւս մեկ նկար, բայց չի կարողացել կտրել այն շրջանակից...
2012-01-09 17:24:00 news.am

Լեռնային Ղարաբաղը ներառված է 2012-ի համար այցելության արժանի 7 յուրահատուկ վայրերի ցանկում
Դուք կարող եք կանգ առնել մայրաքաղաք Ստեփանակերտում վերջերս կառուցված «Արմենիա» հյուրանոցում, ինչպես նաեւ օգտագործել քաղաքը որպես...
2012-01-09 17:27:00 news.am

Մոսկվայի ռեստորաններից մեկում պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել, 26-ը վիրավորվել են
Պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհը մարվել է մոսկովյան ժամանակով ժամը 16.57...
2012-01-09 17:35:00 news.am

Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են
Ոսկու մեկ գրամի գինն աճել է 105 դրամով, պալադիումինը` 263 դրամով...
2012-01-09 17:44:00 news.am

Քաջարանի քաղաքապետի Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը
«Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռևս ուժի մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակազգային որոշումից»։ »»»
2012-01-09 13:49:27 7or.am

Աթենքում գողացել են Պիկասոյի կտավը
Նախնական տվյալներով՝ գողացված նկարների արժեքները բավականին բարձր են։ Ազգային գեղարվեստական պատկերասրահի ցանկում նշվում է Պաբլո Պիկասոյի միայն մեկ աշխատանք՝ «Կնոջ գլուխը», որը նկարվել է 1939թ.։ »»»
2012-01-09 13:54:30 7or.am

Լիլիթ Գալստյան.
«Համոզված եմ, որ մենք ապագա չունենք, եթե առողջ մշակութային քաղաքականություն չենք իրականացնում, եթե գիրքը մեր համար արժեք չի, եթե քո քաղաքական վերնախավում մատների վրա կհաշվես այն մարդկանց, որ 3–4 գրքից ավելին են կարդացել»։ »»»
2012-01-09 13:58:58 7or.am

Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 9-15-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները »»»
2012-01-09 14:02:29 7or.am

15-ամյա աղջիկը թունավորվել է լողանալիս` շմոլ գազից
Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ...
2012-01-09 18:17:00 news.am

Դատախազը փորձել է ինքնասպան լինել մամլո ասուլիսի ժամանակ
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»–ն, Լեհաստանի ռազմական գլխավոր դատախազության աշխատակիցը փորձել է ինքասպան լինել հենց մամլո ասուլիսի ժամանակ։ »»»
2012-01-09 14:08:02 7or.am

Սահակաշվիլին ստորագրել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԳ համակարգում համագործակցության համաձայնագրերը
Այդ փաստաթղթերը ենթադրում են միասնական ուժերով օպերատիվ-հետաքննական գործունեության իրականացում եւ...
2012-01-09 18:42:00 news.am

Թվով 6 անձանց մեղադրանք է առաջադրվել` խարդախության, վաշխառության համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի եւ նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: »»»
2012-01-09 14:28:43 7or.am

Քաջարանը մեզ համար հայրենիքի է, որի շուրջ որեւէ սակարկություն լինել չի կարող. Քաջարանի գյուղապետ
Կառավարությունից խնդրում ենք վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները...
2012-01-09 18:54:00 news.am

Համակարգչահենությունը հավասարեցրել են կրոնին
«Ցանցահենային» հավաքի դոգմաները պարզ են, շփումն ու գաղափարներ կիսելու ցանկությունը սուրբ է, մարդկանց հետեւելն ու նրանց պատժելը լավ չէ...
2012-01-09 19:06:00 news.am

Զովունիում «Շեվրոլետ Նիվան» բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...
2012-01-09 19:20:00 news.am

Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է` կա՞ն արդյոք հայեր մոսկովյան ռեստորանում ռումբի պայթյունից տուժածների մեջ
Վերջին տվյալներով, հրդեհից տուժել է 39 մարդ, երկուսը մահացել են փլատակների տակ...
2012-01-09 19:28:00 news.am

Պետական պարտատոմսերը թանկանում են
Հայկական պարտատոմսերի եկամտաբերության աճը հավանաբար պայմանավորված է դրամի արժեզրկման սպասումներով...
2012-01-09 19:33:00 news.am

Հանգուցյալ Կիմ Չեն Իրին օգտագործում են համակարգչային վիրուսի տարածման համար
Վնասակար տեսանյութն ունի իրական սցենար, նրանում արտացոլված են միայն մի քանի նկարներ...
2012-01-09 19:50:00 news.am

« ABC News»–ը Լեռնային Ղարաբաղը ներառել է 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի շարքում
Արշավանքների գնացեք ձնածածկ լեռների ու կարմիր և դեղին ծաղիկներով ծածկված դաշտերի միջով։ Վայելեք խորոված միսն ու բանջարեղենը։ Եվ եթե դուք հյուրընկալեք տեղի բնակիչների տանը, մի զարմացեք, եթե նախաճաշին ձեզ թթի օղի առաջարկեն,–ասված է հոդվածում։ »»»
2012-01-09 15:38:36 7or.am

Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար արվում է հնարավոր ամեն ինչ
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանն առայժմ ունի միայն մեկ ուղեգիր...
2012-01-09 19:58:00 news.am

Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 9-ը 35 ավտովթար է գրանցել
Դրանցից 35-ը մահվան ելք են ունեցել...
2012-01-09 20:03:00 news.am

Ֆրանսիան իր դեսպանին վերադարձրել է Իրան
Հիշեցնենք, որ 2011թ նոյեմբերին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել էր Իրանից Ֆրանսիայի դեսպանին ետ կանչելու մասին, ինչի պատճառը դրաձել էր ցքուցարնների՝ դեսպանատան վրա հարձակումը։ Ներկա պահին թե՛ Արևմուտքի երկրների, թե՛ Իրանի հռետորաբանությունը ռազմատենչ է։ »»»
2012-01-09 16:01:11 7or.am

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններին բուռն փետրվար է խոստանում
Երկրում դրությունը բարելավելու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են...
2012-01-09 20:18:00 news.am

Սուր շնչառական վարակների թեթեւ աշխուժացում է նկատվել. Լիանա Թորոսյան
Ինչպիսի՞ն է իրավիճակը հանրապետությունում սուր շնչառական վարակների, գրիպի եւ թոքաբորբի առումներով...
2012-01-09 20:31:00 news.am

Աշոցքի զինկոմիսիարիատի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել զինկոմիսարիատը Ամասիա տեղափոխելու դեմ
Աշխատանքային առաջին օրը զինկոմիսարիատի աշխատակիցները հայտնաբերել են, որ առանց իրենց իմացության գույքը տեղափոխել են Ամասիա...
2012-01-09 20:44:00 news.am

Փարիզի հոսպիտալում մահացել է Գվինեա Բիսաուի նախագահը
Աֆրիկյան այս երկրի ղեկավարը Վալ-դե-Գրասի զինվորական հիվանդանոց էր տեղափոխվել կաթոլիկների Սուրբ ծննդյան օրից մի քանի օր առաջ...
2012-01-09 20:52:00 news.am

Մարտունիում կրակոցներից վիրավորվել են ՊՆ աշխատակիցն ու պատահական անցորդը
Մարտունիի Աբովյան փողոցին հարակից «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են...
2012-01-09 20:57:00 news.am

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կանայք զիջում են իրենց դիրքերը տղամարդկանց
Թմրամիջոցների, ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության ենթարկված 470 անձանցից 11-ը` կանայք են, 6-ը` անչափահաս…
2012-01-09 21:09:00 news.am

Գիտնականները վարակ են ստեղծել, որ կարող է վերացնել մարդկությունը
Վտանգի բարձր մակարդակի պատճառով ամերիկյան կառավարությունը կոչ է արել չհրապարակել գիտական աշխատանքի արդյունքները...
2012-01-09 21:20:00 news.am

Քեռու պայուսակը` 6,7 միլիոն դոլարով, իսրայելցի եղբայրներին հասցրել է դատարան
Եղբայրները անսպասելի ժառանգությունը հավասար կիսել են, եւ կարող էին հանգիստ ապրել, եթե եկամուտները չթաքցնեին հարկային մարմիններից...
2012-01-09 21:34:00 news.am

Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» բանակցում է Ռուսաստանում եւ Իսպանիայում խաղացող ֆուտբոլիստների հետ
«Միկայից» «Ուլիս» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը...
2012-01-09 21:41:00 news.am

Լրագրողներն իմացել են Օբամայի գաղտնի երեկոյի մասին
2009 թվականին նախագահական զույգը շքեղ երեկո է կազմակերպել Սպիտակ Տանը, չհաշվելով ծախսերը...
2012-01-09 21:46:00 news.am

Մոսկվայի ռեստորանում պայթյունից տուժել են 5 հայեր
Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում, այն դեպքում, երբ մի քանի մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք...
2012-01-09 21:48:00 news.am

Այս մայիսին հաղթելու են բոլորը
Գեղամ Նազարյան. «Հեքիաթի հայտնի հերոսի նման մենք կանգնած ենք մի կետում, որից ճանապարհը բաժանվում է երեք մասի»։ »»»
2012-01-09 17:39:26 7or.am

«Ժողգործիքները» գործողության մեջ
Կարեն Հակոբջանյան. «Արտաշես Մամիկոնիչին այժմ այլ բան չի մնում, քան հետևել, թե ինչպես են իր փեշակը յուրացրել Վազգեն Սարգսյանի անունն օգտագործելով քաղաքական հաճախորդություն անողը, Տեր–Պետրոսյանի խնամու կարգավիճակից «շուրաբալագանովյան» ոճով օգտվողն ու Նեմցի գրպանում խլվլացող ինքնաբացահայտված ականը»։ »»»
2012-01-09 17:43:54 7or.am

Anonymous-ը կոտրել է Հենրի Քիսինջերի եւ ՆԱՏՕ-ի աշխատակիցների գաղտնաբառերը
Հրապարակվել են հետախույզների, քաղաքական գործիչների, խորհրդատուների, պաշտոնյաների, ոստիկանների անձնական տվյալները...
2012-01-09 21:59:00 news.am

Facebook-ը հանգեցնում է ամուսնական զույգերի բաժանման. հետազոտություն
Վիրտուալ շփումը ոչ միայն դուրս է մղել ամուսնու հետ իրական շփումը, այլեւ փոխել է ինտիմ հարաբերությունների մակարդակը…
2012-01-09 22:15:00 news.am

Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա
Հանդիպման գլխավոր թեման կլինի երկու երկրների առևտրային հարաբերությունները: Սպասվում են քննարկումներ նաև միջուկային ծրագրի և տարածաշրջանի ընթացիկ վիճակի վերաբերյալ հարցեր: »»»
2012-01-09 17:59:39 7or.am

FIFA/FIFPro World XI Award: «Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստները»
Ցյուրիխում մեկնարկել է ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությունը
2012-01-09 22:26:00 news.am

«Բարգավաճ Հայաստան». Մենք մեկ նպատակ ենք հետապնդում` ազատ եւ արդար ընտրությունների անցկացում
«Ընտրությունները հավուր պատշաճի տեղի չեն ունենա, եթե չանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»...
2012-01-09 22:31:00 news.am

Գվարդիոլա, Մոուրինյո, Ֆերգյուսոն պայքարում հաղթեց «Բարսելոնայի» մարզիչը
Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությունում...
2012-01-09 22:39:00 news.am

Ոստիկանապետը պաշտոնանկ է արել անձնագրային վարչության պետին
Այդ պաշտոնին նշանակվել է Հովհաննես Քոչարյանը...
2012-01-09 22:46:00 news.am

Սկանդալ Իսրայելի Կնեսեթում. կին պատգամավորը ջուր է լցրել գործընկերոջ վրա
«Ես թույլ չեմ տա, որ իմ կամ ցանկացած այլ կնոջ վրա գոռան, հատկապես` Կնեսեթում: Կարծում եմ, ճիշտ եմ վարվել...»
2012-01-09 22:48:00 news.am

Նեյմարը` տարվա լավագույն գոլի հեղինակ
Բրազիլացին ստացավ Ֆերենց Պուշկաշի մրցանակը…
2012-01-09 22:51:00 news.am

Լիլիթ Գալստյան.
Որ հեռուստաալիքը փոխում ես՝ գրեթե նույն, խղճուկ ձևավորումն է, նույն դեմքերը, որոնք նույն երգերն են կատարում, այն էլ այն երգերը, որ տարվա մեջ մի հազար անգամ լսվել են։ Մի տեսակ պարտադրված ուրախության մատուցում է, որը ձանձրալի է։ »»»
2012-01-09 18:56:39 7or.am

Շվեյցարիայի գլխավոր բանկիրը հրաժարական է տվել կնոջ պատճառով
Անցած շաբաթ Հիլդերբրանդն ասել էր, թե որոշ գործառնություններ իսկապես կարող են նրա ազնվությունը կասկածի տակ դնել...
2012-01-09 23:00:00 news.am

Լեո Մեսին երրորդ տարին անընդմեջ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինացին կրկնեց Միշել Պլատինիի նվաճումը…
2012-01-09 23:05:00 news.am

Մեսին երրորդ տարին անընդմեջ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինացին կրկնեց Միշել Պլատինիի նվաճումը…
2012-01-09 23:05:00 news.am

Լոռիի մարզպետը դժգոհ է մարզպետարանի վարչությունների աշխատանքից
Ֆիննախից գալիս են, լրիվ դողում են, վերահսկիչից գալիս են, լրիվ դողում են, մարզպետարանը գնում է` քեֆ-ուրախություն…
2012-01-09 23:34:00 news.am

Շվարցենեգերը նորից ամուսնական մատանի է կրում` ի նշան ընտանիքի պահպանության
Ընտանիքը Սբ Ծնունդը միասին է անցկացրել` չորս երեխաների հետ...
2012-01-09 23:34:00 news.am

Իրանը Հայաստանի էներգետիկայում 571 մլն դոլար կներդնի
Ներդրումները Արաքս գետի հիդրոէլեկտրակայանի հզորությունը կհասցնեն տարեկան մինչեւ 1,7 գիգավատի...
2012-01-09 23:49:00 news.am

Ջոնի Դեփը 12 լոգարան ունեցող առանձնատուն է գնել Մեծ Բրիտանիայում
Այդ առանձնատունը բաղկացած է 13 ննջասենյակից եւ 12 լողասենյակից...
2012-01-09 23:56:00 news.am

Լեոնել Մեսին դարձավ 2011–ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանական «Բարսելոն»–ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով ՖԻՖԱ–ի «Ոսկե Գնդակ» մրցանակին։ »»»
2012-01-09 19:44:38 7or.am

ԱՄՆ-ը զգուշացնում է Իրանին
Միացյալ Նահանգները հայտարարել է, թե պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Իրանը փորձի փակել դեպի Պարսից ծոց տանող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, թե նման քայլով Իրանը կհատի այսպես կոչված «կարմիր գիծը»: Պաշտոնական Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը, եթե Եվրամիությունը էմբարգո դնի իրանական նավթի վրա: Արեւմտյան երկրները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագրի նպատակն է ...
2012-01-09 10:28:20 azatutyun.am

Ահմադինեժադը ժամանել է Վենեսուելա
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Վենեսուելա` այդպիսով սկսելով իր շրջագայությունը Լատինական Ամերիկայի չորս երկրներով: Իր նախագահության օրոք Ահմադինեժադը հինգերորդ անգամ է այցելում Վենեսուելա: Սպասվում է, որ նա հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի հետ: Իրանի նախագահի շրջագայության ծրագրում ընդգրկված են նաեւ Նիկարագուան, Կուբան եւ Էկվադորը: Մինչ Ահմադինեժադի այցը Լատինական Ամերիկայի երկրներ, Միացյալ Նահանգները հորդորում էր այդ երկրներին չամրապնդել կապերը Իրանի ...
2012-01-09 10:34:05 azatutyun.am

Իրանը հայտարարում է «մեծ թվով» ԱՄՆ-ի լրտեսների ձերբակալելու մասին
Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները մեծ թվով մարդկանց են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Հեյդար Մոսլեհիի խոսքերով` կասկածյալները Իրանից դուրս իրենց գործընկերների հետ շփվել են ինտերնետի միջոցով: Թե կոնկրետ երբ են ձերբակալվել կասկածյալները, քանիսն են ու ինչ ազգության են պատկանում` չի մանրամասնվում: Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի օգտին լրտեսության համար կասկածվող անձանց ...
2012-01-09 10:37:24 azatutyun.am

Արաբական լիգան մտադիր է ավելացնել Սիրիայում իր դիտորդների թիվը
Արաբական պետությունների լիգան դարձյալ խնդրել է Սիրիայի կառավարությանը` վերջ տալ ցուցարարների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ թույլ տալ Լիգայի դիտորդներին առավել անկախ հետեւել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Կահիրեում երեկ կայացած հանդիպմանը Արաբական երկրների լիգայի նախարարները դեմ են արտահայտվել սիրիական ընդդիմության կոչին, որ Սիրիայում տիրող իրավիճակով զբաղվեն ՄԱԿ-ի դիտորդները: Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ-Թանին ասել է, թե Լիգան մտադիր է հաջորդ մի քանի ...
2012-01-09 10:43:05 azatutyun.am

Իրաքի ոստիկանությունը ներողություն է խնդրում Սադամի օրոք իր դաժանության համար
Իրաքի ոստիկանությունը ներողություն է խնդրել երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի օրոք գործած դաժանությունների համար: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությանը ստիպել են կատարել գործողություններ, որոնք դուրս են եկել նրա պարտականությունների շրջանակից: Հայտարարությունը տարածվել է իրաքյան ոստիկանության կազմավորման 90-ամյակի կապակցությամբ: Այդուհանդերձ, իրավապաշտպանները մինչ օրս քննադատում են Իրաքի անվտանգության ուժերին` չհիմնավորված ...
2012-01-09 10:53:07 azatutyun.am

Մուշարաֆը պատրաստվում է վերադառնալ Պակիստան
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը խոստացել է վերադառնալ հայրենիք այս ամսվա վերջին` անկախ նրանից, որ իր կյանքին կարող է վտանգ սպառնալ: Մուշարաֆը նաեւ հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2013 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին: Անցած տարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Մուշարաֆը ասել էր, թե պատրաստվում է 2013 թվականի ընտրություններից առաջ հաղթանակած վերադառնալ Իսլամաբադ: «Հավատացած եմ, որ նորաստեղծ ...
2012-01-09 11:13:08 azatutyun.am

Ծովահենները ազատ արձակեցին վրացի 15 նավաստիներին
Ծովահենները ազատ են արձակել վրացի 15 նավաստիներին, որոնց պատանդ էին վերցրել 2010 թվականի սեպտեմբերին` Սոմալիի ափերից ոչ հեռու։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը: Ավելի վաղ խոսվում էր, թե ծովահենները պատանդներին ազատ արձակելու համար 9 միլիոն դոլար փրկագին են պահանջել: Տրվել է այդ գումարը ծովահեններին, թե ոչ` չի հստակեցվում: Վրաց ծովայինների հետ պատանդ էին վերցվել նաեւ 3 թուրք նավաստիներ, սակայն նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
2012-01-09 11:17:50 azatutyun.am

Հանրապետական գործիչները քննադատում են Ռոմնիին
ԱՄՆ-ի նախագահի թեկնածությանը հավակնող հանրապետական քաղաքական գործիչները կիրակի օրը Նյու Հեմփշիր նահանգում կայացած հեռուստաբանավեճի ժամանակ խստորեն քննադատել են իրենց կուսակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին: Վաղը Նյու Հեմփշիրում անցկացվելու է նախնական ընտրությունների հերթական փուլը: Վերջին սոցհարցումները վկայում են, որ հաղթելու շանսեր ունի հենց Ռոմնին, ով համարվում է հանրապետականների ֆավորիտը:
2012-01-09 11:20:51 azatutyun.am

Չեչնիայում ռազմական գործողության արդյունքում չորս մարդ է զոհվել
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Չեչնիայի հարավ-արեւելքի լեռներում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ռուսական բանակի երկու զինվոր եւ երկու չեչեն գրոհային է զոհվել, եւս երկու զինվոր վիրավորվել է:
2012-01-09 11:25:12 azatutyun.am

Չավուշօղլուն հրաժեշտ տվեց ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնին
Հայ խորհրդարանականը վստահ է, որ նրա «վատագույն ավանդույթները» շատ արագ կմոռացվեն ԵԽ-ի կողմից։
2012-01-09 12:25:26 azatutyun.am

Ալժիրը Թուրքիային կոչ է անում իր հաշվին «քաղաքական կապիտալ» չկուտակել
Թուրք գործընկերներին նման կոչով է դիմել Ալժիրի վարչապետը։
2012-01-09 13:36:42 azatutyun.am

Ծանր հիվանդ դատապարտյալների ազատ արձակման խնդիրը չի լուծվում
Հասարակական դիտորդների խումբը հայտարարում է, որ կառավարության անգործության պատճառով ծանր հիվանդ դատապարտյալների կյանքին վտանգ է սպառնում:
2012-01-09 14:19:27 azatutyun.am

Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն, ով ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո «խորհրդակցությունների նպատակով» ետ էր կանչվել Անկարա, վերադարձել է Փարիզ։ Այդ մասին երեկ «Ֆրանսպրես»-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը։ «Դեսպանը ավարտեց խորհրդակցությունները, ինչի համար ետ էր կանչվել, եւ շաբաթ օրը վերադարձավ Փարիզ», - ասել է ...
2012-01-09 14:43:02 azatutyun.am

«Նեղուցի փակումը եւս մեկ կարմիր գիծ կլինի»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ասել է, որ Հորմուզի նեղուցը փակելու դեպքում Իրանի նկատմամբ կկիրառվեն կոշտ պատասխան միջոցներ։
2012-01-09 14:59:18 azatutyun.am

Օհանյանը իր ձերբակալությունը կապում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Ճանապարհային ոստիկանության նախկին պետը դատարանում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:
2012-01-09 15:17:05 azatutyun.am

Բագրատյանի փաստաբանը դժգոհ է դատարանի որոշումից
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փաստաբանը «անհեթեթություն» է որակում դատարանի որոշումը, որով նախկին վարչապետին արգելվում է հրապարակավ հանդես գալ նույն դատարանում քննվող գործի վերաբերյալ:
2012-01-09 15:48:27 azatutyun.am

Կարգապահության բարձրացումը` Զինված ուժերի 2012-ի գերակա խնդիրներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն, որի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է Զինված ուժերի 2012 թվականի գերակա խնդիրները եւ հիմնական անելիքները: Որպես 2012 թվականի գերակա խնդիրներ պաշտպանության նախարարը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Սեյրան Օհանյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նախարարության եւ Զինված ...
2012-01-09 15:56:06 azatutyun.am

Աշոտյանը Լոնդոնում համաշխարհային կրթական համաժողովի է մասնակցում
Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` լոնդոնյան համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, ...
2012-01-09 16:09:35 azatutyun.am

Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 88 տարեկան
Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագուներն ու արվեստագետները այսօր` աշխարհահռչակ ռեժիսորի ծննդյան օրը, հավաքվել էին նրա շիրիմի մոտ Կոմիտասի անվան պանթեոնում:
2012-01-09 16:19:05 azatutyun.am

Տոնական օրերին «Օրինաց երկիր»-ը համալրվել է նոր անդամներով
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի շուրջ հարյուր ընտանիքներ անցած տոների ընթացքում անդամագրվել են «Օրինաց երկիր» կուսակցությանը:
2012-01-09 18:23:17 azatutyun.am

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունվարի վերջին
«Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ` հունվարի վերջին տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունների հերթական փուլը:   Գործակալությունը, հղում կատարելով ռուսական դիվանագիտական շրջանակներից իր «լավատեղյակ աղբյուրին», գրում է, որ Սոչիում հունվարի 23-24-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կհյուրընկալի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը ոչ ...
2012-01-09 19:18:03 azatutyun.am

Jailed Road Police Chief Insists On Innocence
Colonel Margar Ohanian, the former chief of the Armenian traffic police arrested in September, pleaded not guilty on Monday as he went on trial on charges of large-scale embezzlement of public funds.
2012-01-09 19:54:22 azatutyun.am

Opposition To Force Parliament Debate On Voting Reform
The two opposition parties represented in the National Assembly said on Monday that they will force a parliament debate on a voting reform which they believe would increase chances for the proper conduct of this year’s Armenian parliamentary elections.
2012-01-09 20:02:50 azatutyun.am

Turkish Ambassador Returns To France
The Turkish ambassador to France, Tahsin Burcuoglu, reportedly returned to Paris at the weekend more than two weeks after being recalled to Ankara in protest against a French bill criminalizing the denial of the Armenian genocide.
2012-01-09 20:07:57 azatutyun.am

Խորհրդարանական ընդդիմությունը օրակարգ է մտցնելու մեծամասնական ընտրակարգը վերացնող նախագիծ
ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը ծրագրում են ԱԺ-ի ժողովի օրակարգ մտցնել մեծամասնական ընտրակարգը վերացնող նախագիծ:
2012-01-09 20:13:03 azatutyun.am

Armenian, Azeri Leaders Set For Fresh Summit
Russian President Dmitry Medvedev is expected to host this month fresh talks between his Armenian and Azerbaijani counterparts in an effort to kick-start the stalled Nagorno-Karabakh peace process.
2012-01-09 20:16:28 azatutyun.am

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը
Միջազգային կարեւոր իրադարձություններից հանդեսն այսօր առանձնացրել է Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների սրմանն առնչվող զարգացումները եւ թուրք-ֆրանսիական արդեն լարված հարաբերությունների ֆոնին Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիի հայտարարությունը, որով նա Թուրքիան կոչ է դադարեցնել գաղութատիրական շրջանում Ֆրանսիայի կողմից հազարավոր ալժիրցիների սպանության թեմայով «քաղաքական կապիտալ» շահելու փորձերը։
2012-01-09 20:52:56 azatutyun.am

Մարզպետը Հրազդանի ընտրություններում արդարություն է խոստանում
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը չի հավատում այդ խոստումներին:
2012-01-09 20:55:42 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit