news archive 2012:02-21

gr
ru
Киоски в парке Маштоца за ночь остеклили
Минувшей ночью строительство в парке Маштоца возобновилось.
2012-02-21 16:38:19 azatutyun.am

Потенциал ОДКБ может быть использован в ситуациях хаоса
Бордюжа не исключает возможности использования потенциала ОДКБ в случае ситуации хаоса, если таковая возникнет в одной из стран-членов.
2012-02-21 17:31:05 azatutyun.am

Обзор прессы за 21 февраля
В газете «Жаманак» читаем: «Превращение Вардана Осканяна в члена партии «Процветающая Армения»(ППА), по видимому, содержит тревожные перспективы как для власти, в том смысле, что это означает более основательное противостояние Роберта Кочаряна Сержу Саргсяну, так и для оппозиции, в частности или в особенности для Армянского национального конгресса (АНК), который является передовой силой оппозиционного лагеря».
2012-02-21 19:40:58 azatutyun.am

Президент Армении принял конгрессменов США
Президент Армении Серж Саргсян принял в минувшее воскресенье делегацию конгрессменов США, которые прибыли в Армению на пути из США в Афганистан.
2012-02-21 21:06:33 azatutyun.am

Мэр Еревана утверждает, что «все законно»
Тарон Маргарян обратился к гражданам города в связи с акциями протеста против установления ларьков в парке Маштоца .
2012-02-21 21:59:48 azatutyun.am

За двойное голосование «наказание не предусмотрено»
В отношении депутатов, голосовавших за своих отсутствовавших коллег, дисциплинарные меры применены не будут.
2012-02-21 22:51:33 azatutyun.am

am
Արմավիրի բժիշկների անփութության պատճառով մահացած 3 քաղաքացիների մահվան հարցը մարզպետի ուշադրության կենտրոնում է
Շտապօգնության ծառայությունից ասել են` բենզին չկա...
2012-02-21 00:01:00 news.am

Ստամբուլահայ լրագրողն իրեն սպառնացողներին միջնամատ է ցույց տվել (ֆոտո)
Զբոսաշրջային նշանակություն ունեցող ժայռափոր գերեզմանի պատին կա հին հունարեն եւ հայերեն գրություն...
2012-02-21 00:04:00 news.am

Հայ-թուրքական բախման դեպքում Իրանը Հայաստանի հետ միասին թուրքերի դեմ է կռվելու. Milat
Իրանական դիկտատուրան զարգացնում է եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ...
2012-02-21 00:17:00 news.am

Ավստրալացի պատգամավոր. Հայոց ցեղասպանության ժխտումը թույլ է տվել հանգիստ հետեւել Օսվենցիմում կատարվածին
Թուրքիան ժխտում է 1,5 մլն հայերի սպանությունը. դա նողկալի է...
2012-02-21 00:31:00 news.am

Դիվերսիֆիկացված սերժամետություն
Կարեն Հակոբջանյան. «Մի խոսքով, Արամ Սարգսյանն ու իր եղբայրը փաստացի գործում են Սերժ Սարգսյանի օգտին։ Ընտրվել է դիվերսիֆիկացիոն մոդելը. Արմենը բացահայտ է դա անում, իսկ Արամը՝ թունդ ընդդիմադիրի կարգավիճակով՝ «չերեզ» ՀԱԿ։ Եկեք արձանագրենք, որ Արմենի պահվածքն ավելի ազնիվ է, քան Աստծո անունը հաճախ տվող Արամինը»։
2012-02-21 00:26:00 7or.am

ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավն աղետի է ենթարկվել Ջիբուտիի ռազմաբազայի մոտ
Զոհվել են անձնակազմի բոլոր չորս անդամները...
2012-02-21 00:48:00 news.am

22-ամյա Կիմայի տարօրինակ մահից հետո դեռ մութ են մնացել ընտանիքի անդամների հետ ունեցած վեճի մանրամասները
22-ամյա Կիմա Պողոսյանի մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել, քրեական գործ էլ չի հարուցվել...
2012-02-21 00:52:00 news.am

Նիկոլայ Հովհաննիսյան. Լեռնային Ղարաբաղի պետական հայեցակարգի էվոլյուցիան
ԼՂՀ- ի վերադարձը Ադրբեջանի իրավասության ներքո բացառվում է…
2012-02-21 01:01:00 news.am

Գիշատիչ ձկները 20 բրազիլացու են կծոտել
Գիշատիչ Chloroscombrus chrysuru տեսակի ձկների վտառը հարձակվել է ջրում գտնվող մարդկանց վրա...
2012-02-21 01:15:00 news.am

Ինչո՞ւ է Հայաստանը քացախ ներմուծում, եթե այն կարելի է արտադրել տեղում
Հայաստանը 2011 թ. ներմուծել է 57.9 հազ. լիտր քացախ կամ նրա փոխարինիչ, արտահանելով ընդամենը 1.5 հազ. լիտր...
2012-02-21 01:30:00 news.am

Թանկարժեք մետաղների գները նվազել են
Սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները…
2012-02-21 01:50:00 news.am

Ադրբեջանում կրոնական գործիչներին զանգվածաբար ձերբակալում են Իսրայելի եւ հրեական սփյուռքի աջակցությամբ. Էյնուլա Ֆաթուլաեւ
Կրոնական գործիչների ձերբակալությունները բխում են Արեւմուտքի շահերից, ուստի այնտեղից այդ հարցի առթիվ կոշտ արձագանքներ չեն լինում...
2012-02-21 02:12:00 news.am

Թափոնների քանակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը
Թափոնների մոտ 90 տոկոսն առաջացել է Սյունիքի մարզում, որտեղ գտնվում են հանրապետության խոշորագույն հանքերը…
2012-02-21 02:47:00 news.am

Հայաստանի երեխաների 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 80 միլիոն դոլարի վարկ, որն ուղղված կլինի աղքատության հաղթահարմանն ու սոցիալական ծրագրերի...
2012-02-21 03:23:00 news.am

Հայկական ալկոհոլը արտերկրում պահանջարկ է վայելում
2011 թ. Հայաստանն արտահանել է 9.6 մլն լիտր սպիրտային խմիչքներ, 132 մլն դոլար ընդհանուր արժեքով…
2012-02-21 03:50:00 news.am

Լոռիի մարզի Ագարակ գյուղի համար մեկ խնդիրը կարկտահարությունն է (ֆոտո)
Լեջան գյուղում կարկուտը ծնվում ա, մեր մոտ գալիս ա…
2012-02-21 04:17:00 news.am

«Կեղտոտ հարստություն» ամերիկյան ծրագրում Ալիեւիների ընտանիքը հանդես է եկել առաջատար դիրքերում
Նրանք ունեն ինքնաթիռներ, միլիոնավոր դոլարներ արժողությամբ առանձանտներ եւ այդ ամենի հիմքում ընկած են կեղտոտ փողերը...
2012-02-21 04:40:00 news.am

Հայաստանում կայանալու է Եվրանեսթի հանձնաժողովի նիստը. Երեւան կժամանեն նաեւ ադրբեջանցի պատգամավորներ
Զեկույցներ են լինելու Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ...
2012-02-21 05:42:00 news.am

Հիլդա Չոբոյան. Հնարավոր չէ հստակ ասել, թե ում է ընտրելու Ֆրանսիայի հայ համայնքը
Հայ համայնքն արդեն իսկ կանխորոշված թեկնածուներ ունի, ինչպես ֆրանսիացիները...
2012-02-21 06:50:00 news.am

Եվրախումբը Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը կտրամադրի
Փետրվարի 20-ի երեկոյան նախարարները հավաքվել են Եվրախմբի նիստին…
2012-02-21 08:02:00 news.am

Olympus-ի թոփ մենեջերներից մեկն ինքնասպան է եղել
20 տարվա ընթացքում Olympus-ը թաքցրել է 1,7 միլիարդ դոլարի հասնող ֆինանսական կորուստները…
2012-02-21 08:09:00 news.am

Եմենում այսօր նոր նախագահ կընտրեն
Եմենում արտահերթ ընտրությունները հնարավոր են դարձել միայն Սալեհի ստորագրած համաձայնագրից հետո…
2012-02-21 08:20:00 news.am

«168 ժամ». Վլադիմիր Գասպարյանի մտերիմ` գնդապետ Հայկ Ստեփանյանի մութ պատմությունը
Ըստ մեր աղբյուրների` նա դրա դիմաց խոշոր գումար է վերցրել այդ զինծառայողների հարազատներից...
2012-02-21 08:45:00 news.am

«Ժողովուրդ». Սոֆի Մխեյանի հայրը որոշել է խորհրդարանի անձնակազմին պետբյուջեի հաշվին «լավություն անել»
Աժ աշխատակիցներն իրենց բնակարաններում այդպես կկարողանան խուսափել ավելորդ էլեկտրաէներգիա ծախսելուց...
2012-02-21 08:48:00 news.am

«Երկիր». 300 մլն դրամ` հանուն փղերի
Միայն փղերի համար հատուկ տարածք սարքելու համար կպահանջվի...
2012-02-21 08:53:00 news.am

«Հայկական ժամանակ». Կյանքում ոչ մի բան չի բացառվում. Րաֆֆի Հովհաննիսյան
Բայց մեզ մոտ մեծամասնականը ծածկագիր է ֆեոդալականի, ստրկատիրական համակարգի...
2012-02-21 08:57:00 news.am

Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է Ռաֆիկ Մարգարյանը, որի հացի փռում պայթյուն էր տեղի ունեցել
Պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել, եւս 11-ը վիրավորվել են…
2012-02-21 09:20:00 news.am

«Հայացք». Մահվան նոր դեպք ՀՀ բանակում
Նրանցից 19-ամյա Նարեկը տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալ, սակայն երկու օր անց մահացել է...
2012-02-21 09:28:00 news.am

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀԱԿ-ում համամասնական ցուցակի հարցը սկսել են քննարկել միջկուսակցական ֆորմատով
Բանն այն է, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ...
2012-02-21 09:31:00 news.am

«Իրատես de facto». ՀՅԴ ֆրակցիայի անդամ Արայիկ Գրիգորյանն ընտրողին կներկայանա առանց ՀՅԴ աջակցության
Նա առաջադրվելու է թիվ 18 ընտրատարածքում, ուր այս պահին պատգամավոր է Մանվել Ղազարյանը...
2012-02-21 09:50:00 news.am

Գիշերը Մաշտոցի այգում շինարարությունը վերսկսվել է
Սակայն, ինչպես ահազանգում են բողոքի գործողության մասնակիցները, գիշերն այնտեղ վերսկսվել է տաղավարների շինարարությունը՝ ոստիկանների հսկողության ներքո։
2012-02-21 09:46:00 7or.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2012-02-21 09:56:00 7or.am

Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում եղանակկպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Սպասվում է առանց տեղումների եղանակ:
2012-02-21 09:58:00 7or.am

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Մաշտոցի այգու վերաբերյալ
«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը միանում է բոլոր այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են հանուն Մաշտոցի այգու պահպանման:
2012-02-21 10:08:00 7or.am

Մաշտոցի այգու կրպակները գիշերվա ընթացքում ապակեպատվել են
Թեեւ երեկ բնապահպան ակտիվիստները, շրջանցելով ոստիկանների կազմած պատը եւ մետաղե արգելապատնեշը, երեկ մի քանի ժամով կասեցրել էին Երեւանի Մաշտոցի պողոտային հարող պուրակում կրպակների կառուցումը, գիշերը շինարարությունը վերսկսվեց, իսկ առավոտյան արդեն կրպակների ծածկը եւ ապակե կողապատերը ամբողջությամբ տեղադրված էին: Բնապահպան ակտիվիստները Երեւանի կենտրոնական Մաշտոցի պողոտային հարող այգում ժամանակավոր կրպակներ տեղադրելու` քաղաքապետարանի որոշման դեմ տարբեր միջոցներով բողոքում են արդեն 11 օր: ...
2012-02-21 09:18:35 azatutyun.am

Ժամկետային զինծառայող է մահացել
2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ժամկետային զինծառայող Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:
2012-02-21 10:32:00 7or.am

Գյումրու քաղաքապետը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կառնավալին մասնակցում է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի 9 հոգանոց պատվիրակությունը:
2012-02-21 10:36:00 7or.am

Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել
Եվրագոտու ֆինանսների նախարարները Բրյուսելում համաձայնել են Հունաստանին եւս 130 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել: Օգնությունը Հունաստանին տրվում է պայմանով, որ այդ երկրին կհաջողվի մինչեւ 2020 թվականը նվազեցնել պետական պարտքը` հասցնելով համախառն ներքին արդյունքի 120.5 տոկոսի ծավալներին: Համաձայնությունը ձեռք է բերվել երեկ մինչեւ ուշ գիշեր շարունակված բանակցությունների արդյունքում: Եվրոպական հարուստ երկրները, մասնավորապես Գերմանիան, պահանջում են, որպեսզի Հունաստանի տնտեսության ...
2012-02-21 10:21:03 azatutyun.am

Դատարանը վճիռ է կայացրել Մոսկվայում սպանված դպրոցական Էդուարդ Մարգարյանի մոր հայցի առնչությամբ
Սպանված դպրոցականի մոր խոսքով` դատարանը բավարարել է հայցը...
2012-02-21 09:52:00 news.am

Ռոբոտն աշխատանքից ազատ ժամերին դիմանկարներ է նկարում
Ռոբոտի հիմնական առաջադրանքը նյութերի օպտիկական հատկությունների ուսումնասիրությունն է...
2012-02-21 10:13:00 news.am

Ձնաբուք ու մերկասառույց. Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ
Կան բազմաթիվ դժվարանցանելի ճանապարհներ...
2012-02-21 11:16:00 news.am

38-ամյա կինը թունավորվել է անուշադրի սպիրտից. նրա վիճակը ծանր է
Նա Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Անահիտ Հարությունյանն է…
2012-02-21 11:22:00 news.am

Այսօր ՏՄՊՊՀ-ը կհրապարակի դեղորայքի շուկայում ուսումնասիրության արդյունքները
Փետրվարի 21-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն դեղորայքի շուկայի վերաբերյալ պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
2012-02-21 11:12:00 7or.am

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շարունակում են այցը Իրան
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, ովքեր երեկ ժամանել են Իրան, շարունակում են ուսումնասիրություններն այդ երկրում: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների նախորդ այցից մոտ մեկ ամիս է անցել: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, փորձագետները հույս ունեն հանդիպել իրանցի միջուկային ֆիզիկոսների հետ եւ այցելել Փարչին ռազմական համալիր: Կասկած կա, որ ստորգետնյա ռազմական համալիրն օգտագործվում է միջուկային ծրագրի իրականացման նպատակներով: Թեհրանը, սակայն, հերքում է դա: ...
2012-02-21 11:02:57 azatutyun.am

Նորայր Մամեդով. Նոր անուն, նոր սպասելիքներ
Հայաստանի հավաքականի նորեկը ծնվել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում...
2012-02-21 11:37:00 news.am

«Ժամանակի միտք». 50 ազատամարտիկներ լքել են ԵԿՄ-ն
Ներքին տարաձայնությունների պատճառն այն է, որ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին…
2012-02-21 11:40:00 news.am

Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր։
2012-02-21 11:34:00 7or.am

Փետրվարի 21-ի մամուլ
«Հրապարակ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - « Արդյո՞ք Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձությունները 1988-ի բնապահպանական պայքարի ճակատագիրը կունենան եւ դանդաղորեն կվերածվեն քաղաքական շարժման: Այս հարցն է այսօր պտտվում շատերի գլխում: Իշխանության մեջ գտնվողներն անշուշտ մտածում են պայքարի այս առայժմ լոկալ օջախը մարելու, իսկ ընդդիմությունը՝ այս կայծը հեղափոխական բոցի վերածելու մասին: Առայժմ, իհարկե, ուժերը խիստ անհավասար են, բայց արդյո՞ք այսօրվա իշխանությունն ավելի հզոր է, քան ...
2012-02-21 11:53:25 azatutyun.am

Ձնաբուք ու խցանում Աշոցք-Բավրա ճանապարհին. 80 ավտոմեքենա դուրս է բերվել խցանումից
Ձնաբքի հետեւանքով արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել նաեւ Շիրակի մարզում` Գյումրի-Ամասիա, Աշոցք-Թորոս ավտոճանապարհներից…
2012-02-21 12:10:00 news.am

Հերթական մահը բանակում. զինվոր Նարեկ Մարտիրոսյանը մահացել է օջախային թոքաբորբից
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ...
2012-02-21 12:13:00 news.am

Թուրքիայում առաջարկում են նորածին երեխաների գեները ստուգել եւ հայրենիքին անպիտաններին սպանել
Ոստիկանությունը թող հանցագործներից արյուն վերցնի, կազմի գեների քարտեզ, եւ երբ երեխա ծնվի, նրանից անալիզ վերցնեն ու...
2012-02-21 12:19:00 news.am

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Սուրբ աթոռում
Նստավայրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն է…
2012-02-21 12:21:00 news.am

Դեսպան Ադոնցը Բելգիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ԼՂ խնդիրը
Ներկայացուցիչների պալատի նախագահը կարեւորել է Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը…
2012-02-21 12:24:00 news.am

Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՅԴ–ական Աղաբեկյանի պահվածքը
ԵԿՄ համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց՝ ԵԿՄ-ն ստարում է Սերժ Սարգսյանին նրա բոլոր նախաձեռնություններում: Դաշնակցական Արթուր Աղաբեյանի ներկայությունն այնտեղ ու ԵԿՄ–ում հնչեցված հայտարարությունը «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
2012-02-21 12:07:00 7or.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վառելիք է գողացել
Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:
2012-02-21 12:16:00 7or.am

Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին ամենագնաց է շրջվել
Փետրվարի 18-ին, ժամը 13.00-ին, Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին «ՍԵՖ» մակնիշի ամենագնաց է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2012-02-21 12:19:00 7or.am

Ալիկ Սարգսյանը հերքում է Մարգար Օհանյանի պնդումները
«Նման հետապնդում նրա նկատմամբ չի իրականացվել, երբեւէ», - ասում է նախկին ոստիկանապետը:
2012-02-21 12:00:24 azatutyun.am

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի միջոցառումներ են կազմակերպվել
Միջոցառումը լուսաբանվել է հունգարական մամուլում…
2012-02-21 12:35:00 news.am

Թուրքիայում 5 ռուս զբոսաշրջիկներին մահվան հասցրած խմիչքը հայտնաբերվել է Ստամբուլում
Բռնագրաված կեղծ ալկոհոլային խմիչքի մեջ է եղել նաեւ...
2012-02-21 12:42:00 news.am

Հայաստանի ԿԸՀ-ն դիտարկելու է Ռուսաստանի նախագահի ընտրությունները
Ռուսաստան են մեկնելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու Ելենա Այվազյանը...
2012-02-21 12:43:00 news.am

Պատվիրակներ նաև Ադրբեջանից
Վաղը՝ փետրվարի 22–ին, Երևանում տեղի է ունենալու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նիստը։
2012-02-21 12:26:00 7or.am

Դատապարտյալի ինքնասպանության պատասխանատվությունը դնում են Արդարադատության նախարարության վրա
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հայտարարությունը.
2012-02-21 12:35:00 7or.am

Ձյան ծանրությունից դպրոցի ճաղավանդակները պոկվել են ու կախվել տանիքից
Փրկարարները ճաղավանդակը հեռացրել են անվտանգ գոտի…
2012-02-21 12:51:00 news.am

Վիգեն Չիտեչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ):
2012-02-21 12:50:00 7or.am

Բնապահպան. «Երևանը էկոլոգիական աղետի գոտու է վերածվել»
Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը էկոլոգիական աղետի գոտու է վերածվել, և վերջին 15 տարում իրականացվող քաղաքաշինությունը սպանել է մայրաքաղաքը։
2012-02-21 13:01:00 7or.am

Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ:
2012-02-21 13:14:00 7or.am

Եվգենի Պլյուշենկոյի ողնաշարի վրա ճողվածք են հայտնաբերել
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն կենթարկվի ողնաշարի վիրահատության: «Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ նրա ողնաշարիս վրա ճողվածք են հայտնաբերել։
2012-02-21 13:26:00 7or.am

Կարմիր խաչը փորձում է դադարեցնել բռնությունները Սիրիայում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, թե բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի փորձեն դադարեցնել երկրում շարունակվող բռնությունները, ինչից հետո հնարավոր կլինի Սիրիայում մարդասիրական օգնություն ապահովել: Կարմիր խաչի ներկայացուցիչների խոսքով, հարցը քննարկվել է թե՛ Սիրիայի իշխանությունների, եւ թե՛ ընդդիմադիրների հետ: Սիրիայում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ շարունակվում են նաեւ դիվանագիտական ջանքերը: Նախօրեին Գերմանիան հայտարարել է, որ ...
2012-02-21 13:09:17 azatutyun.am

Ավտոմեքենայի թափքում ապօրինի հատված 9 խմ փայտանյութ է հայտնաբերվել
Բերման են ենթարկել 46-ամյա Արայիկ Բ.-ին…
2012-02-21 13:40:00 news.am

ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունները չեն հանդարտվում. Լյուդմիլա Սարգսյանը դիմել է դատախազություն
Նրանք արդեն արդարադատության նախարարություն նամակ են ուղարկել, փաստելով իրենց օրինականությունը…
2012-02-21 13:50:00 news.am

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սեուլ, Հանոյ եւ Սինգապուր
Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-28-ը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ եւ Սինգապուր: Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ասիական երկրներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ պետությունների  ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:
2012-02-21 13:36:57 azatutyun.am

Վիգեն Չիտեչյանը համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Փարիզ): Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:
2012-02-21 13:39:26 azatutyun.am

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սեուլ, Հանոյ եւ Սինգապուր
Ասիական երկրներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ…
2012-02-21 13:53:00 news.am

ОДКБ категорически возражает против силовых действий в отношении Ирана - Бордюжа
Это вызовет очень большие потрясения во всем регионе – и политические, и экономические, и экологические, и миграционные...
2012-02-21 14:11:00 news.am

Բորդյուժա. «Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օգնությունը»
Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև- Մինսկ տեսակամուրջի ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին:
2012-02-21 13:57:00 7or.am

Պիկե. «Շակիրան բացասաբար չի անդրադառնում իմ կյանքի և խաղի վրա»
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ իր ընկերուհին՝ կոլումբիացի երգչուհի Շակիրան, բացասաբար չի ազդում իր կյանքի վրա:
2012-02-21 13:58:00 7or.am

Հայաստանի տարածքում փակ կամ դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 14.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի  Գառնահովիտ – Զովասար, Հակո - Ջալփո (Կանչ) եւ Սորիկ գյուղերի, Արագածի շրջանի Արագած, Բերքառատ եւ Լեռնապար գյուղերի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր – Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Փակ են նաեւ ...
2012-02-21 14:09:36 azatutyun.am

Հաջորդ ընտրություններում ընտրողների ձայնը հնարավոր կլինի 2 հազար դրամով գնել. ՍԴՀԿ անդամ
ՀԱԿ-ում ժողովրդավարություն կա. Լեւոն Զուրաբյանն իր կարծիքն ունի, ես` իմը…
2012-02-21 14:14:00 news.am

ՏՄՊՊՀ-ն խոշոր չարաշահումներ է հայտնաբերել պետական գնումների համակարգում
Պարզվել է, որ լրջորեն սահմանափակել է մրցակցային միջավայրը...
2012-02-21 14:21:00 news.am

Ցանկացած հոգեխանգարված մարդ կերազի Հայաստանի պես երկրում ապրել. Գուրգեն Եղիազարյան
Հայաստանում փաստաթուղթ են տալիս, որ մարդը Նապոլեոնն է...
2012-02-21 14:29:00 news.am

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սեուլ, Հանոյ և Սինգապուր
Փետրվարի 22-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ եւ Սինգապուր:
2012-02-21 14:09:00 7or.am

ՏՄՊՊՀ-ը հարուցեց վարչական վարույթներ` դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 օրինախախտ ընկերությունների և 12 բուժհաստատություների նկատմամբ
Այսօր` հունվարի 21- ին, ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:
2012-02-21 14:13:00 7or.am

Արցախի 4-րդ նրբանցքում շենքերի փլուզման վթարային իրավիճակ է ստեղծվել
Բնակիչները օգնություն են խնդրում պատկան մարմիններից...
2012-02-21 14:35:00 news.am

Ծաղկաձորի ճոպանուղու մոտ ամենագնաց է շրջվել. ուղեւորը հիվանդանոցում է
Վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց…
2012-02-21 14:42:00 news.am

CPJ. Անցած տարի աշխարհում զոհվել է 46 լրագրող
Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպության տվյալներով, անցած տարի զոհվել է 46 լրագրող: Նրանցից շատերը զոհվել են վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս կամ նպատակաուղղված կերպով սպանվել են: CPJ –ի կողմից հրապարակված` «Հարձակումներ մամուլի դեմ 2011» զեկույցը փաստում է, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը անցած տարի եղել է Պակիստանը, որտեղ 7 լրագրող է սպանվել: Ամենավտանգավոր եռյակում են նաեւ Լիբիան եւ Իրաքը. այդ երկրներից յուրաքանչյուրում անցած ...
2012-02-21 14:51:10 azatutyun.am

Նույն բնակարանը տարբեր անձանց է վաճառել. հարուցվել է քրեական գործ
Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ, հափշտակվել է…
2012-02-21 14:58:00 news.am

Բանկերում տեխզննման կտրոններ գրեթե չկան
Վարորդներն արդեն NEWS.am-ի խմբագրություն են ահազանգում...
2012-02-21 15:00:00 news.am

Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում. Նալբանդյան
Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ…
2012-02-21 15:02:00 news.am

Իսրայելը Թուրքիայի դեմ նոր քայլ է կատարել
Հիշյալ հետախուզական սարքավորումները դեռեւս չէին տեղադրվել թուրքական ռազմական օդանավերի վրա…
2012-02-21 15:14:00 news.am

Սթրոս Կանին կրկին ձերբակալեցին
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկինտնօրեն Դոմինիկ Սթրոս Կանին կրկին ձերբակալել են՝ հիմա էլ մարմնավաճառների ցանցի հետ կապ ունենալու համար:
2012-02-21 15:11:00 7or.am

Ակտիվիստները դատի են տալիս Մաշտոցի պուրակում շինարարություն իրականացնողներին
Նրանք առաջարկում են Մաշտոցի պուրակի բուտիկները տեղափոխել «Ձկան խանութի» մերձակա գետնանցում…
2012-02-21 15:20:00 news.am

Եվրոգոտու գործարարների 78 տոկոսի համար եվրոյի գոտուն միանալը դրական է եղել բիզնեսի համար
Մաաստրիխտից 20 տարի անց միասնական արժույթը աջակցություն է ստանում եվրոգոտու գործարարների կողմից…
2012-02-21 15:21:00 news.am

ԱՄՆ դեսպանատունը սարքավորումներ է նվիրաբերում Հայաստանի ոստիկանության կրթահամալիրին
Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ եւ սկաներներ…
2012-02-21 15:33:00 news.am

Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:
2012-02-21 15:17:00 7or.am

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ
2012 թ. աշնանը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները:
2012-02-21 15:23:00 7or.am

ԱՄՀ-ի նախկին նախագահը` նոր սեքս-սկանդալի հերոս
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը կալանավորվել է: Այս անգամ նրան կասկածում են կավատությամբ զբաղվելու եւ հանրային սեփականությունը վատնելու մեջ: Հիշեցնենք, ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից Ստորս Կանը հեռացավ իր անվան հետ կապված մեկ այլ սեքսուալ բնույթի սկանդալից հետո, երբ նրան մեղադրեցին Նյու Յորքի հյուրանոցներից մեկում  սպասուհու նկատմամաբ սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանքները հետագայում  չհաստատվեցին: Մինչեւ նյույորքյան սկանդալը Դոմինիկ Ստրոս Կանը ...
2012-02-21 15:30:54 azatutyun.am

38-ամյա տղամարդը փողոցում շրջում էր մարիխուանան գրպանում
Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է եւ պահում է իր օգտագործման համար…
2012-02-21 15:51:00 news.am

Օծվել է Արցախի Վաղուհաս գյուղի նորակառույց եկեղեցին
Հոգեւոր արարողությունից հետո տեղի է ունեցել մատաղի բաշխում եւ ժողովրդական տոնախմբություն…
2012-02-21 15:55:00 news.am

Հայաստանում կացկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ
2012 թ-ի աշնանը Հայաստանում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները:
2012-02-21 15:23:00 7or.am

Amnesty International Ադրբեջանին կոչ է անում «Եվրատեսիլի» նախաշեմին ազատել բանտարկյալներին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթից առաջ Ադրբեջանը պետք է ազատ արձակի 16 բանտարկյալների, ովքեր ազատազրկման են դատապարտվել 2011 թվականի ապրիլից` հակակառավարական բողոքի ցույցերի մասնակցելու համար: Amnesty International-ի Եվրոպայի եւ Միջին Ասիայի հարցերով ծրագրի ղեկավար Ջոն Դալհայսենը հայտարարել է, թե հենց կոռուպցիայից են բխում երկրում լայնորեն տարածված ձերբակալությունները, ...
2012-02-21 15:36:04 azatutyun.am

Դավիթ Խիթարյան. Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանն ապահովել են օլիմպիական ուղեգիր
Դավիթ Խիթարյանն առաջինը հայ մրցավարներից ստացավ A կարգի մրցավարի կարգ եւ Օլիմպիական խաղեր սպասարկելու իրավունք...
2012-02-21 16:00:00 news.am

Սերժ Սարգսյանն ու ՖՐՈՆՏԵՔՍ-ի տնօրենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը
Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր…
2012-02-21 16:02:00 news.am

Արսեն Վենգերն Անդրեյ Արշավինին ուղարկել է «Արսենալի» երկրորդ թիմ
Ռուսաստանցուց բացի երկրորդ կազմ են ուղարկվել նաեւ մարոկացի Մարուան Շամախն ու կորեացի Պակ Չժու Յունը...
2012-02-21 16:14:00 news.am

Ասորիները կոչ են անում Հայաստանին ճանաչել իրենց ցեղասպանությունը
Շվեդիայի ասորիների ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի (Seyfo) ղեկավարը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով ճանաչել ասորիների ցեղասպանությունը, որն իրականացվել է Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին:
2012-02-21 15:50:00 7or.am

«Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանն առաջիկա ընտրությունների մասին
«Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» ունենալու է վճռորոշ դերակատարում առաջիկա ընտրությունների ժամանակ: Ինձ հատկապես հոգեհարազատ է նրա նախագահի, ամիսներ առաջ հնչեցրած լայն կոնսոլիդացիայի թեզը»։
2012-02-21 15:59:00 7or.am

Ժամը 16.00-ի դրությամբ ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
2012-02-21 16:31:00 7or.am

Եմենում միակ թեկնածուին նախագահ են ընտրում
Եմենում այսօր ընտրություններ են: Նախագահի միակ թեկնածուն երկրի փոխնախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին է: Նա նախագահի պաշտոնում կփոխարինի Ալի Աբդուլահ Սալեհին, ով երկիրը ղեկավարել է 33 տարի շարունակ: Ալի Աբդալա Սալեհը հրաժարական տվեց անցած տարի երկրում տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում: Նրա հրաժարականի պայմաններից մեկը հետագա հետապնդումից ազատվելն էր: Սալեհն այժմ բուժում է անցնում ԱՄՆ-ում: Հունիսին Եմենի նախագահի դեմ կազմակերպված մահափորձի ժամանակ նա լուրջ վնասվածքներ էր ստացել:
2012-02-21 16:18:11 azatutyun.am

Դատական հայց` Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել որոշումները, որոնց շնորհիվ Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի է ունենում կառուցապատում: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, վարչական դատարանը պետք է եռօրյա ժամկետում որոշում կայացնի հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ: Նույն ժամկետում դատարանը նաեւ պետք է որոշում կայացնի պատգամավորների ներկայացրած միջնորդության կապակցությամբ, այն է` արգելել ...
2012-02-21 16:25:09 azatutyun.am

Մարդ առեւանգելու եւ խուլիգանության համար հետախուզվողներին գտել են
Վանաձոր քաղաքի Նարեկացիի փողոցից բերման են ենթարկել Ալավերդի քաղաքի 22-ամյա մի բնակչի…
2012-02-21 16:52:00 news.am

ԱՄՆ դեսպանատունը սարքավորումներ է նվիրաբերում ոստիկանության կրթահամալիրին
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին եւ նվիրաբերել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ` համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ եւ սկաներներ: Դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, սարքավորումներն օգտագործվելու են Ոստիկանության անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման նպատակով: Սարքավորումները Ոստիկանության ...
2012-02-21 16:44:17 azatutyun.am

Գարեգին Բ-ն Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է եկեղեցու գործունեությունը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպաններին…
2012-02-21 17:06:00 news.am

Փոխարժեքը կայունացավ
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների փոփոխություն չի նկատվում…
2012-02-21 17:21:00 news.am

Կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը՝ «7օր» կայքէջի խմբագիր Վախթանգ Մարգարյանի հայրը
Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը:
2012-02-21 16:58:00 7or.am

ԵԿՄ անդամ. «Սերժ Սարգսյանին սատարելու որոշումն անսպասելի էր»
Գյումրեցի որոշ ԵԿՄ-ականներ նշում են, որ մինչև Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը կառույցներում այդ խնդիրը չի քննարկվել, և իրենք որևէ բանից տեղյակ չեն եղել:
2012-02-21 17:12:00 7or.am

Բաց նամակ Սերժ Սարգսյանին Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի

Անդրանիկ թաղամասի մի խումբ բնակիչներից
2012-02-21 17:19:00 7or.am

Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերին ծեծելու լուրերը պատվիրված են
Նա անձամբ ցանկանում է իմանալ, թե դա ում պատվերն է, որովհետեւ...
2012-02-21 17:25:00 news.am

Դերեկ Չիսորան ներողություն խնդրեց. Ես ընդունում եմ, որ իմ վարքը եղել է ոչ պրոֆեսիոնալ եւ սադրիչ
Բռնցքամարտի բրիտանական խորհուրդը Չիսորայի գործի լսումները նշանակել է մարտի 14-ին...
2012-02-21 17:33:00 news.am

Կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը՝ «7օր» կայքէջի խմբագիր Վախթանգ Մարգարյանի հայրը
Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը:
2012-02-21 17:20:00 7or.am

Անտոնիո Բանդերասը՝ Պաբլո Պիկասսո
Անտոնիո Բանդերասը կխաղա իսպանացի հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասսոյի դերը հայտնի ռեժիսոր Կառլոս Սաուրայի «33 օր» ֆիլմում: Ֆիլմն այն մասին է՝ ինչպես է հայտնի նկարիչն աշխատել «Գերնիկա» կտավի վրա, որը նկարվել է 1937–ին, և որի հիմնական թեման իսպանական Գերնիկա քաղաքի ռմբակոծումն է:
2012-02-21 17:29:00 7or.am

Սամվել Նիկոյանը քննարկել է պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը
ԱԺ–ից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՀ ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը:
2012-02-21 17:34:00 7or.am

Ավտովթար Երեւան-Գյումրի ճանապարհին. «Լենդ Ռովերի» ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց
«Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենային…
2012-02-21 17:55:00 news.am

Դերեկ Չիսորան շատ թույլ բռնցքմարտիկ է եւ ոչ պրֆեսիոնալ. հարցազրույց
Շատ բռնցքմարտիկներ փորձում են նմանվել լեգենդներին, սակայն Չիսորան Ֆրեյզերի, նույնիսկ, ստվերը չէր...
2012-02-21 17:59:00 news.am

«Իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում»
«Թուրքական իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում` չկարողանալով կանխել Հրանտ Դինքի սպանությունը», - ասված է Թուրքիայի Վերահսկողական պետական խորհրդի` երեկ հրապարակած զեկույցում:
2012-02-21 17:23:49 azatutyun.am

Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանը 8-օրյա հացադուլ է հայտարարել
Այսօր հացադուլ հայտարարած ակտիվիստը գիշերելու է այգում…
2012-02-21 18:15:00 news.am

Սպառնալիքի դեպքում Իրանը պատրաստ է նախահարձակ գործողությունների
Իրանի զինված ուժերի ղեկավարի տեղակալ, գեներալ Մոհամադ Խեջազին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նախահարձակ գործողություններ ձեռնարկել, եթե իր ազգային շահերը սպառնալիքի տակ հայտնվեն: «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում Խեջազին հայտնել է, որ եթե Իրանը սպառնալիք զգա թշնամիների կողմից, ապա միջոցներ կձեռնարկի` չսպասելով նրանց գործողություններին:     Այս հայտարարությունները հնչել են ԱՄՆ հետախուզության զեկույցից հետո, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները ...
2012-02-21 18:02:15 azatutyun.am

Իրանցիները չեն ցանկանում ֆուտբոլ խաղալ հրեայի հետ
Պատճառն այն է, որ «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտն Իսրայելի քաղաքացի է...
2012-02-21 18:22:00 news.am

ԱԺ-ում քննարկվել է ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորների հարցով ՀՔԾ գրությունը
Սամվել Նիկոյանը կոչ է արել այլեւս նման բաներ չանել…
2012-02-21 18:26:00 news.am

Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկումներ բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ...
2012-02-21 18:41:00 news.am

«Ջիփը» դուրս է եկել հանդիպակած գոտի, հարվածել է «Ֆոլքսվագենին» ու դիմել փախուստի
Վթարը տեղի է ունեցել Շիրազի փողոցում...
2012-02-21 18:56:00 news.am

Եվրագոտու երկրները հաստատել են Հունաստանին օգնելու փաթեթը
Աթենքը կփրկվի դեֆոլտից ցավագին խնայողությունների միջոցով։
2012-02-21 18:23:33 azatutyun.am

Վարչապետն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Կանոնակարգիչ գիլյոտինի» ներդրման հարցը
Հանդիպում ԵԱՀԿ-ի երեւանյան նորանշանակ ղեկավարի հետ...
2012-02-21 19:09:00 news.am

ՀԱԿ-ը ողջունում է Հայաստանի տարբեր տարածքներում համախմբված բնապահպանների պայքարը
Հայաստանի բնության եւ էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունը համակարգային փոփոխություններն են...
2012-02-21 19:16:00 news.am

Գերմանիայի նախկին նախագահին դատի են տվել
Վուլֆի փաստաբանները պնդում են, որ այդ ամենը կատարվել է նրա թիկունքում, սակայն ընդդիմությունը կասկածում է...
2012-02-21 19:24:00 news.am

Ալիկ Սարգսյանը հերքում է Մարգար Օհանյանի մեղադրանքները
Իմ կարծիքով ինքը անարդարացի է, եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում...
2012-02-21 19:35:00 news.am

ԱՄՆ ԶՈւ գեներալը ներողություն է խնդրել Ղուրանն այրելու համար
Երբ մեզ հայտնի դարձավ նման գործողությունների մասին, մենք անմիջապես միջամտեցինք եւ դադարեցրինք դա...
2012-02-21 19:38:00 news.am

«Շախտյոր» - «Անժի»՝ 3:1. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Խաղի 12-րդ րոպեին Հենրիխը գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը...
2012-02-21 19:49:00 news.am

Եմենի հարավում զինված հարձակումների պատճառով փակվել է ընտրատեղամասերի մի մասը
Ավելի վաղ հայտնել էին, որ բախումների ժամանակ զոհվել է 4 մարդ...
2012-02-21 19:52:00 news.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից բենզին է գողացել
Գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արման Գ.-ին...
2012-02-21 20:06:00 news.am

Գեւորգ Կոստանյանին դուրս են գրում հիվանդանոցից
Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակը շատ լավ է, իսկ տրամադրությունը բարձր ...
2012-02-21 20:09:00 news.am

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներ է հավաքագրում առաջիկա ընտրությունների համար
Թեկնածուները պետք է լինեն անկուսակցական, ցանկալի է, որպեսզի ունենան նախկինում ընտրական գործընթացների մասնակցության փորձ…
2012-02-21 20:20:00 news.am

Հայտարարություն. Ոստիկանությունը բնապահպաններին սպառնում է, զգուշացնում ու հրավիրում կլոր սեղանի
Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում…
2012-02-21 20:24:00 news.am

Տարոն Մարգարյանի կոչը երեւանցիներին
Տարոն Մարգարյանի կոչը երեւանցիներին
2012-02-21 20:11:00 7or.am

ՏՄՊՊՀ-ն դեղորայքի գնման հետ կապված խախտումներ է հայտնաբերել
Հանձնաժողովը 12 բուժհաստատությունների եւ դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների դեմ վարչական վարույթ է հարուցել:
2012-02-21 19:35:59 azatutyun.am

Տարոն Մարգարյանի հայտարարությունը` Մաշտոցի այգում «բուտիկներ» տեղադրելու մասին
Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում եւ ի շահ մեր քաղաքի…
2012-02-21 20:33:00 news.am

Իգնատիոս Հովսեփ 3-րդ Հովհան. Սիրիայում հակամարտության սրումը կհանգեցնի բռնությունների քրիստոնյաների նկատմամբ
Քրիստոնյաները Սիրիայում անվտանգ չեն զգում իրենց եւ մտավախություն ունեն, որ…
2012-02-21 20:34:00 news.am

Ներկայացվել է 2012-ին նախատեսված Երեւանի կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը
Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները…
2012-02-21 20:40:00 news.am

Թուրքական ընդդիմությունը Գյուլի պաշտոնավարման ժամկետի հետ կապված դիմել է ՍԴ
Աբդուլլահ Գյուլը կպաշտոնավարի 7 տարի եւ այլեւս չի կարող վերընտրվել...
2012-02-21 20:47:00 news.am

Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք է մատուցվել Մեսրոպ Մաշտոցի հիշատակին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին փետրվարի 21-ը հայտարարել է մայրենիի միջազգային օր...
2012-02-21 20:50:00 news.am

Քաղաքապետը պնդում է, որ «ամեն ինչ օրինական է»
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ Մաշտոցի պուրակում «ամեն ինչ օրինական է»:
2012-02-21 19:54:38 azatutyun.am

Հայաստանի նախագահը, ԱԺ խոսնակը ընդունել են ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:
2012-02-21 20:40:49 azatutyun.am

Հորն ու կնոջը դանակով սպանողի 1,5 տարեկան երեխան դեպքից 24 օր անց մահացել է մանկատանը
Երեխային որ բերեցին մեզ մոտ, արդեն հիվանդ էր…
2012-02-21 20:58:00 news.am

Գողացել է իր վարձակալած բնակարանի ջրատաքացուցիչը
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, փետրվարի 19-ին, պարզել են, որ 21-ամյա Հրաչյա Գ.-ն...
2012-02-21 20:59:00 news.am

Ազատության պողոտա 12/1 հասցեում գիշերվա ժամին ապօրինաբար ծառեր են հատվել
Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն եւ…
2012-02-21 21:02:00 news.am

ՀՀ ոստիկանության հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, ոստիկանության կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում` ելնելով լարվածության թուլացման սկզբունքից, ձեռնպահ է մնացել այդ միջոցների կիրառումից:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունն առավել վտանգավոր է համարում հավաքի մասնակիցների այն կոչերը, որոնք ուղղված են նրանց կողմից ոստիկանության պահանջները չկատարելուն: Ոստիկանությունը գտնում է, որ դրանց միակ նպատակը իրավիճակի արհեստական սրումն է:
2012-02-21 20:56:00 7or.am

Գարիկ Սուկաչեւին հարկադիր կարգով հետիոտն են դարձրել
Գարիկ Սուկաչեւն առաջին անգամը չէ, որ խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները…
2012-02-21 21:14:00 news.am

Ծննդաբերող երիտասարդ կինը մնացել էր ճանապարհին, տրակտորի մեջ
Պարզվել է, որ ուղեւորուհի 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն…
2012-02-21 21:20:00 news.am

Եգիպտոսում թափ է առնում «Ես մորուքավոր ոստիկան եմ» շարժումը
Այն նպատակաուղղված է ոստիկանների արտաքին տեսքի մասին գաղտնի կարգի փոփոխմանը. նրանք պահանջում են թույլ տալ իրենց մորուք պահել...
2012-02-21 21:28:00 news.am

Կրկնակի քվեարկությունը «պատժամիջոցներ չի ենթադրում»
Ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները նկատողություն չստացան:
2012-02-21 20:58:04 azatutyun.am

Press Review
“Zhamanak” former Foreign Minister Vartan Oskanian’s decision to join the Prosperous Armenia Party (BHK) should be worrisome for both the government and the opposition and the Armenian National Congress (HAK) in particular.
2012-02-21 21:16:18 azatutyun.am

Ex-Police Chief Denies Role In Colleague’s Arrest
Alik Sargsian, the former chief of the Armenian police, on Tuesday flatly denied that he was instrumental in the arrest and prosecution of one of his former high-ranking subordinates.
2012-02-21 21:18:53 azatutyun.am

Russian-Led Bloc To Act Against ‘Chaos’ In Member States
The Collective Security Treaty Organization (CSTO) will intervene to restore “law and order” if one of its members, including Armenia, is beset by serious unrest, the secretary general of Russian-led alliance of seven ex-Soviet states confirmed on Tuesday.
2012-02-21 21:23:44 azatutyun.am

Ջիոեւան մտավախություն ունի, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո կձերբակալեն
Հիվանդանոցում նրան մշտապես ուղեկցում են զինված անձինք, իր մոտ ոչ մեկին թույլ չեն տալիս, բայց եղբորից եւ ամուսնուց…
2012-02-21 21:40:00 news.am

Մրցույթ` Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու համար
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները…
2012-02-21 21:54:00 news.am

Դեղորայքի շուկայում «խիստ վերահսկողություն» է անհրաժեշտ
Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանն ու «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց մտահոգություններն են հնչեցնում դեղորայքի շուկայում դիտվող թանկացումների կապակցությամբ:
2012-02-21 21:27:48 azatutyun.am

Police Ensure Renewed Shop Construction In Yerevan Park
The highly controversial construction of shops in a public park in central Yerevan resumed overnight and continued on Tuesday after riot police returned there to ward off more protests by environmental and civic activists.
2012-02-21 21:29:25 azatutyun.am

EU OKs Free Trade Talks With Armenia
The European Union has given the final green light for the launch of official negotiations with Armenia on a far-reaching free trade agreement that should significantly deepen the country’s integration with the 27-nation bloc.
2012-02-21 21:38:59 azatutyun.am

Միհրան Պողոսյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում
Նա Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն է...
2012-02-21 22:04:00 news.am

ԱԺ-ում մի խումբ մանկավարժներ պարգեւատրվել են Մայրենի օրվա առթիվ
Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն…
2012-02-21 22:09:00 news.am

Մալիում անջատողականները քաղաքացիական պատերազմ են հրահրել. նրանք անկախություն են պահանջում
Փորձագետները մտավախություն ունեն, որ Մալիի տուարեգների ապստամբությունը կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի...
2012-02-21 22:10:00 news.am

Գիտնականները 30 հազար տարեկան սերմերից բույս են աճեցրել
Դա նախադեպ է, որը հաջողությամբ է ավարտվել...
2012-02-21 22:24:00 news.am

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կայուն կլինի
Քամին հյուսիս-արևմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց…
2012-02-21 22:33:00 news.am

Տիբեթցիները պատրաստվում են նշել Նոր տարին
Տիբեթյան դալայ լամայի նախկին նստավայրի մերձակա հրապարակում 5 հազ. երգիչներ եւ պարողներ փորձում են տոնական ծրագիրը…
2012-02-21 22:40:00 news.am

Գոյայի մրցանակի է արժանացել «Արտիստը» ֆիմը եւ Ալմոդովարի նոր կինոնկարը
Առաջատարը Էնրիկե Ուրբիսուի «Հանգիստ չկա մեղավորներին» ֆիլմ է, որը արժանացել է Գոյա 2012–ի վեց մրցանակի...
2012-02-21 22:53:00 news.am

Բարեշրջիչների «հրաշալի» եռյակը գրոհում է ԱԺ–ն

2012-02-21 22:45:00 7or.am

Վահրամ Սահակյանի վիճակը ծանր է, բայց նա հրաժարվում է տեղափոխվել հիվանդանոց
Առայժմ դժվար է կոնկրետ արտահայտվել իրավիճակի մասին, որովհետեւ հեռախոսը համարյա չի վերցնում, տնից դուրս չի գալիս…
2012-02-21 22:57:00 news.am

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն «Ռեալի» հետ խաղում խուսափեց պարտությունից
Հաշիվը բացեց Քրիշտիանու Ռոնալդուն…
2012-02-21 23:01:00 news.am

«Հայկական միրգն» ուշանում է
Գյուղնախարարությունը չի պահպանել շենք եւ հողամաս տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու ժամկետները...
2012-02-21 23:08:00 news.am

Բարեշրջիչների «հրաշալի» եռյակն արշավում է դեպի ԱԺ

2012-02-21 22:45:00 7or.am

Բաց նամակ ֆրանսիացի սենատորներին. Մեր պարտականությունն է չընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը
«Մենք չենք կարող թույլ տալ հաղթողներին խեղաթյուրել պատմությունը»...
2012-02-21 23:22:00 news.am

Մունկի «Գոռոց»-ներից մեկը կարող է վաճառվել 80 միլիոն դոլարով
Մունկի «Գոռոց»-ը վաճառքի է հանվելու Sotheby`s աճուրդի տան կողմից` «XX դարի իմպրեսիոնիստները եւ արվեստը» վաճառքի շրջանակներում...
2012-02-21 23:36:00 news.am

5-ամյա բրիտանացին հագնվում է աղջկա պես եւ տիկնիկներով խաղում
Ծնողները նրան տարել են մանկական հոգեբանի մոտ եւ լսել եզրակացությունը. «Ձեր տղան ունի աղջկա ուղեղ եւ տղայի մարմին»...
2012-02-21 23:51:00 news.am

Վերակերտվել է Հիսուս Քրիստոսի մարմինը
Քանդակագործ Խուան Մանուել Մինարոն օգտագործել է Թուրինյան պատանքը, որով փաթաթվել էր Քրիստոսի մարմինը...
2012-02-21 23:59:00 news.am

Մաշտոցի այգում հացադուլն ավարտվեց, ոստիկանությունը խոստանում է կասեցնել շինարարությունը
Բնապահպան ակտիվիստ Մերի Խաչատրյանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ուշ երեկոյան Մաշտոցի այգում իրենց է մոտեցել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը եւ հայտնել, որ իրենք ցուցում ունեն կասեցնել շինարարությունը, մինչեւ չսկսվեն ակտիվիստների հետ համապատասխան քննարկումները։ Մերի Խաչատրյանը, սակայն, նշեց, որ բնապահպան ակտիվիստները ոստիկանի բանավոր հայտարարությունը արժանահավատ չեն համարում եւ կշարունակեն պայքարը այնքան, մինչեւ շինարարության կասեցման մասին պաշտոնական ...
2012-02-21 23:26:00 azatutyun.am

Մաշտոցի այգում հացադուլն ավարտվեց, ոստիկանությունը խոստանում է կասեցնել շինարարությունը
Բնապահպան ակտիվիստ Մերի Խաչատրյանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ուշ երեկոյան Մաշտոցի այգում իրենց է մոտեցել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը եւ հայտնել, որ իրենք ցուցում ունեն կասեցնել շինարարությունը, մինչեւ չսկսվեն ակտիվիստների հետ համապատասխան քննարկումները։ Մերի Խաչատրյանը, սակայն, նշեց, որ բնապահպան ակտիվիստները ոստիկանի բանավոր հայտարարությունը արժանահավատ չեն համարում եւ կշարունակեն պայքարը այնքան, մինչեւ շինարարության կասեցման մասին պաշտոնական ...
2012-02-21 23:26:11 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit