news archive 2012:11-17

gr
ru
am
Սիրիահայերը աշխատանք են փնտրում
Եթե Սիրիայից եկած հայերը մի քանի ամիս առաջ նախընտրում էին միայն իրենց մասնագիտությամբ եւ բարձր վարձատրությամբ աշխատել, ապա այսօր համաձայն են ցանկացած աշխատանքի:
2012-11-17 19:29:34 azatutyun.am

Եգիպտոսում ավտովթարի հետեւանքով 44 երեխա է զոհվել
Եգիպտոսի հարավում այսօր խոշոր ավտովթարի հետեւանքով 47 մարդ է զոհվել, այդ թվում` 44 երեխա: Դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին: Միջադեպից հետո հրաժարական են տվել Եգիպտոսի տրանսպորտի նախարարը եւ Երկաթուղու պետական ծառայության տնօրենը: Եգիպտոսի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ երկրի նախագահը հանձնարարել է անհապաղ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
2012-11-17 19:47:42 azatutyun.am

Ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Աթենքում
Այսօր Աթենքում հազարավոր ոստիկաններ հերթապահություն են իրականացնում քաղաքի կենտրոնում, հատկապես խորհրդարանի եւ Պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ: Հունաստանը այսօր նշում 1973 թվականի ուսանողական շարժման հերթական տարելիցը, որի արդյունքում այդ երկրում տապալվեց զինվորական իշխանությունը: Հունաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ ցույցերը, հավաքները կարող են վերածվել անհանգստությունների եւ բռնությունների՝ կապված Հունաստանի կառավարության՝ վերջերս ընդունած տնտեսական կոշտ քաղաքականության նոր որոշման ...
2012-11-17 19:53:33 azatutyun.am

Անկարգություններ «Դինամո»-«Զենիթ» խաղի ընթացքում
Այսօր Մոսկվայում «Դինամո» (Մոսկվա) - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ) ֆուտբոլային հանդիպման ժամանակ տրիբունաներից պայթուցիկ է նետվել դաշտ, ինչի հետեւանքով վնասվածքներ է ստացել «Դինամո»-ի դարպասապահ Անտոն Շունինը: Պայթյունից հետո խաղը ընդհատվել է, դարպասապահը տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի հետեւանքով ավելի քանի հինգ տասնյակ մարդ է ձերբակալվել:
2012-11-17 20:08:01 azatutyun.am

Ադրբեջանում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը
Ադրբեջանցի ոստիկանները այսօր ձերբակալել են մոտ 30 ընդդիմադիր ակտիվիստների, ովքեր փորձում էին բողոքի ցույց անցկացնել Բաքվում՝ պահանջելով նախագահի հրաժարականը եւ խորհրդարանի լուծարումը: Այսօր մոտ հարյուր մարդ էր դուրս եկել փողոց՝ վերոնշյալ պահանջներով: Ոստիկանները ցրեցին ցույցը՝ մարդկանց մահակներով հարվածելով, որոշներին էլ հրելով դեպի քաղաքային ավտոբուսները: Ոստիկանները բռնություն են կիրառել նաեւ միջադեպը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ, երբ նրանք փորձում էին լուսանկարել ...
2012-11-17 20:19:14 azatutyun.am

Շարմազանովը՝ Ալիեւին. Հիվանդ է մարդասպաններին հերոսացնողների ուղեղը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմությունն ու, առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ եթե ինչ-որ մեկի ուղեղը հիվանդ է, ապա դա հայկական կողմի հետ որեւէ կապ չունի: Ես դրա վառ ապացույցը Սաֆարովի գործն էր», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանն արժանի պատասխան կտա «այն հիվանդ ...
2012-11-17 20:23:00 azatutyun.am

Տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպում
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-Դաշնակցություն հանդիպումը, որի ընթացքում ՀՅԴ-ն ներկայացրել է իր հրապարակած  օրակարգային յոթ առաջարկությունները: Այս մասին տեղեկացնում է ՕԵԿ-ի լրատվական ծառայությունը: ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ ՕԵԿ-ն իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո: Անցած շաբաթ Դաշնակցականները քաղաքական քննարկումներ սկսեցին իրենց 7 կետանոց օրակարգի ...
2012-11-17 21:29:37 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit