news archive 2012:12-07

gr
ru
am
Մայրաքաղաքային գնդում զինծառայող է մահացել
Մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է մահացել: Այդ լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, կատարվում են քննչական գործողություններ: Մահացած զինծառայողի ինքնության եւ մահվան պատճառների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Հովհաննես Շողիկյան
2012-12-07 11:49:57 azatutyun.am

Նալբանդյան - Մամեդյարով հանդիպումը` 2013-ի սկզբին
Երեկ Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ-ի անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ...
2012-12-07 12:00:01 azatutyun.am

Հեֆերնը Գլենդեյլում հանդիպել է ՍԴՀԿ-ի ներկայացուցիչներին
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ներկայացնող պատվիրակությունը` Արեւմտյան Ամերիկայի վարիչ մարմնի ատենապետ Վազգեն Խոտանյանի գլխավորությամբ եւ կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին Գլենդեյլում հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում ՍԴՀԿ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում քաղաքական բարեփոխումների ...
2012-12-07 12:19:12 azatutyun.am

«Հակահարված»-ի երեք ակտիվիստներ բերման են ենթարկվել
«Հակահարված» art խմբի երեք ակտիվիստներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գեւորգյանն ու Արտակ Գեւորգյանը ոստիկանություն են տարվել ժամը 11-ի մոտակայքում` Երեւանի պետհամալսարանի հարակից տարածքից, իրենց հերթական ակցիան իրականացնելու ժամանակ, երբ «ռեժիմին չենթարկվելու» կոչեր են արել ուսանողներին: Նրանք այժմ ոստիկանության բաժնում են: Փաստը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց բերման ...
2012-12-07 12:23:50 azatutyun.am

Կապանի նախկին փոխոստիկանապետը ձերբակալվել է
Կապանի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Դանիելյանը դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցներ կեղծելու կասկածանքով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` հիշեցնելով, որ դեռեւս սեպտեմբերի 6-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել ...
2012-12-07 12:40:43 azatutyun.am

Օրինախախտ արտադրողներ երշիկեղենի շուկայում
Առաջիկա երկուշաբթի օրը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` նիստի ժամանակ հրապարակվելու են ինչպես օրինախախտ արտադրողների անվանումները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառվող պատասխանատվության միջոցի մասին որոշումը: Այլ մանրամասներ հանձնաժողովը առայժմ չի հաղորդում։
2012-12-07 13:52:30 azatutyun.am

Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ այսօր առավոտյան Նուբարաշենի 5-րդ փողոցի թիվ 17 տան դիմաց հայտնաբերվել է 1972 թվականին ծնված Վարդան Խաչատրյանի դիակը` հրազենային վնասվածքով: Փաստի կապակցությամբ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, այն է` ինքնասպանության հասցնելը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ...
2012-12-07 14:34:17 azatutyun.am

«Հակահարված»-ի ակտիվիստները ազատ արձակվեցին
Այսօր առավոտյան ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք բերման ենթարկված «Հակահարված» art խմբի երեք ակտիվիստները քիչ առաջ ազատ են արձակվել` վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին արձանագրությամբ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ Իրինա Հովհաննիսյան
2012-12-07 14:53:14 azatutyun.am

Պատգամավորները` նախագահի հնարավոր թեկնածուների մասին
Ազգային ժողովի ճեպազրույցներում լրագրողների հարցերի մեծ մասը վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելիք թեկնածություններին:
2012-12-07 15:20:32 azatutyun.am

«Ծառուկյանը ընկալելի թեկնածու է եվրոպական կառույցների համար»
ԲՀԿ-ն Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթ:
2012-12-07 15:30:07 azatutyun.am

Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնֆերանս հյուպատոսների համար
Արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ դեկտեմբերի 11-ին կազմակերպում է «Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողով` երկրում հավատարմագրված դեսպանությունների  հյուպատոսների եւ հյուպատոսական ծառայողների համար: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` համաժողովի նպատակն է օտարերկրյա հյուպատոսություններին ...
2012-12-07 16:05:25 azatutyun.am

Սիրիահայերի մի մասը հեռանում է Հայաստանից
Անցած ամիսներին Հայաստանից այլ երկրներ է հեռացել շուրջ 1.000 սիրիահայ:
2012-12-07 16:11:49 azatutyun.am

Երեւանի քաղաքապետը Լիոնում է
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով Լույսերի տոնին մասնակցելու նպատակով ֆրանսիական այդ քաղաքում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երեկ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ...
2012-12-07 16:23:16 azatutyun.am

Tsarukian Meets Top EU Official In Brussels
Prosperous Armenia Party (BHK) Gagik Tsarukian discussed the upcoming Armenian presidential election with the European Union’s Enlargement and Neighborhood Policy Commissioner Stefan Fuele at the end of a three-day visit to Brussels late on Thursday.
2012-12-07 16:42:09 azatutyun.am

Վեհափառը ցավակցագիր է հղել Սիրիայի եկեղեցու պատրիարքի մահվան առիթով
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն ուղղափառ եկեղեցու Սինոդին, հոգեւոր դասին եւ հավատացյալներին` Անտիոքի եւ Համայն Արեւելքի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իգնատիոս չորրորդ պատրիարքի մահվան կապակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի ցավակցագրում, մասնավորապես, ասվում է. - «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն եւ քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձավոր ...
2012-12-07 16:46:27 azatutyun.am

Գյումրիում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ վաղ առավոտից այցելու էին գյումրեցիներ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
2012-12-07 16:49:51 azatutyun.am

Ամերիկահայ գործարարը դիմելու է միջազգային ատյան
Ամերիկահայ գործարարի դատական գործը մինչեւ տարեվերջ կլինի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում:
2012-12-07 17:06:30 azatutyun.am

ՀՀԿ-ի պատվիրակները վերադարձան Գերմանիայից
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) 25-րդ համագումարին մասնակցած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, որի կազմում էին Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ խորհրդի անդամ Արման Սահակյանը, վերադարձել է Հայաստան: ՀՀԿ-ի հաղորդագրության համաձայն, համագումարին որպես արտասահմանցի հյուրեր մասնակցելուն զուգահեռ՝ Աշոտյանն ու Սահակյանը հանդիպումներ են ունեցել նաեւ ՔԴՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ...
2012-12-07 17:08:44 azatutyun.am

Ղուկասյանի փեսայի սպանության գործի նախաքննությունն ավարտված է
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
2012-12-07 17:09:32 azatutyun.am

Քլինթոնը Պուտինին մեղադրում է ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձի մեջ
«Մենք փորձում ենք կռիվ տալ դրա դեմ, սակայն, այդ կռիվը շատ դժվար է», - խոստովանել է ԱՄՆ պետքարտուղարը։
2012-12-07 18:03:11 azatutyun.am

3 միլիոն դրամ` մեկ սենյականոց բնակարանի փոխարեն
Լոռու մարզում 1988-ի երկրաշարժից տուժած 311 ընտանիքների, կառավարության որոշմամբ, մեկ սենյականոց բնակարանի փոխարեն կտրամադրվի 3-ական միլիոն դրամ:
2012-12-07 18:19:44 azatutyun.am

Նախագահական ընտրությունների օրը կհայտարարվի վաղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վաղը` դեկտեմբերի 8-ին, կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրությունների անցկացման օրը:  Աստղիկ Բեդեւյան
2012-12-07 18:41:58 azatutyun.am

Многие армяне из Сирии покидают Армению
За последние несколько месяцев Армению покинуло порядка тысячи сирийских армян, которые предпочли исторической Родине третьи страны.
2012-12-07 18:44:04 azatutyun.am

Исполнилось 24 года со дня Спитакского землетрясения
Сегодня в Армении отмечают трагическую годовщину Спитакского землетрясения, унесшего жизни и покалечившего судьбы многих тысяч людей в Армении.
2012-12-07 18:44:26 azatutyun.am

Еврокомиссар Фюле встретился с делегацией ППА
В официальном заявлении Еврокомиссии говорится, что еврокомиссар встретился с представителями «крупнейшей оппозиционной партии» Национального Собрания Армении.
2012-12-07 18:44:39 azatutyun.am

«Царукян - однозначно приемлемый кандидат для европейских структур»
Об этом в беседе с Радио Азатутюн заявила представитель ППА Наира Зограбян.
2012-12-07 18:44:52 azatutyun.am

Обзор прессы за 7 декабря
Редактор газеты «Грапарак» задается вопросом: «А возможно ли, что этот театр исключительно предназначен для масс и только происходит на нижнем уровне, на уровне Шармазанов-Уриханян в то время, как они, руководители, находятся в очень теплых и дружественных отношениях и имеют планы долгосрочного сотрудничества?»
2012-12-07 18:45:15 azatutyun.am

Էթիկայի հանձնաժողովը կքննի արտահերթ նիստը տապալած պատգամավորների վերաբերյալ դիմումը
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովը քննության կառնի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության դիմումը, որը վերաբերում է նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը տապալած պատգամավորների վարքագծին: Դիմումում ՀՅԴ-ն Էթիկայի հանձնաժողովին խնդրում է քննել ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա, գ, զ կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը: Հիշեցնենք, ...
2012-12-07 19:07:17 azatutyun.am

Սենատը հաստատեց «Մագնիտսկու ցուցակը»
ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 6-ին հաստատեց Մագնիտսկու ցուցակում ընդգրվկած ռուսաստանցի 60 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը:
2012-12-07 19:19:42 azatutyun.am

Press Review
“Zhamanak” predicts that the ruling HHK will not make good on its pledge to allow a new parliamentary inquiry into the March 2008 bloodshed in Yerevan after the February 2013 presidential election.
2012-12-07 20:17:20 azatutyun.am

Депутаты о возможных кандидатах в президенты
На пятничном брифинге в Национальном Собрании большинство вопросов касалось возможных выдвижений в кандидаты на предстоящих президентских выборах.
2012-12-07 20:21:32 azatutyun.am

Armenia, Azerbaijan Trade Fresh Accusations
Armenia and Azerbaijan have traded more recriminations after being criticized by the United States, Russia and France for the current deadlock in the Nagorno-Karabakh peace process.
2012-12-07 20:22:42 azatutyun.am

High-Profile Murder Case Sent To Court
Armenian law-enforcement authorities have finished a criminal investigation into this year’s shock murder of a man who was about to marry a daughter of Gyumri’s former Mayor Vartan Ghukasian.
2012-12-07 20:26:26 azatutyun.am

Հայաստանը առաջընթացի բացակայության համար մեղադրում է Ադրբեջանին
«Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլի՝ 2011թ. մայիսի հայտարարության մեջ հնչած կոչին` հունիսին Կազանում կայացած գագաթաժողովում չհաջողվեց առաջընթաց արձանագրել: Դա չհաջողվեց անել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով», - դեկտեմբերի 7-ին Դուբլինում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը հնչեցրած իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
2012-12-07 20:41:48 azatutyun.am

Армения поддерживает усилия Минской группы - Налбандян
На заседании СМИД ОБСЕ в Дублине глава МИД Армении обвинил Азербайджан в отсутствие прогресса в переговорном процессе по карабахскому урегулированию.
2012-12-07 21:28:39 azatutyun.am

Տուժողը «կոնկրետ անձի հետ կապված» բողոք չունի
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատաքննությունը:
2012-12-07 22:11:03 azatutyun.am

«Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը
Միացյալ Նահանգների սենատը հաստատել է «Մագնիտսկու ցուցակը»: Վրաստանում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է նախկին ԽՍՀՄ֊ի տարածքում Եվրասիական միություն ստեղծելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:
2012-12-07 22:31:06 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit