news archive 2013:01-04

gr
ru
am
Այսօր Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում
Հունվարի 4-ին Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն կամ արեւամերձ կետ: Հայկական աստղագիտական ընկերությունը պարզաբանում է, որ Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն  կիլոմետր է, սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձեւ է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կիլոմետրի սահմաններում: Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ ...
2013-01-04 16:32:11 azatutyun.am

Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով կփակվեն հիմնարկները
Իրանի մայրաքաղաքի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով հրահանգել են առաջիկա շաբաթ օրը փակել բոլոր դպրոցները, համալսարանները, պետական հիմնարկները եւ այլ հաստատությունները: Կաշխատեն միայն վթարային եւ բժշկական ծառայությունները: ISNA գործակալության հաղորդում է նաեւ, որ հետաձգվել են ֆուտբոլային հանդիպումները: Հաղորդվում է, որ իշխանությունները ծրագրում են օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով սահմանափակել ավտոմեքենաների երթեւեկությունը: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ...
2013-01-04 17:07:48 azatutyun.am

Իրանը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները
Իրանը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը այս ամիս ավելի ուշ վերսկսել միջազգային բանակցություններն իր վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: Նման հայտարարությամբ երեկ Նյու Դելիում հանդես է եկել պաշտոնական Թեհրանի` այս հարցով գլխավոր բանագնաց Սաեդ Ջալիլին: Հանդիպման վայրը, ժամկետները դեռեւս որոշված չեն: Արեւմուտքի երկրները խիստ պատժամիջոցներ են կիրառում Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով, որը, նրանց կարծիքով, հետապնդում է միջուկային զենք ստեղծելու նպատակ: Իրանը, մինչդեռ, ...
2013-01-04 17:27:45 azatutyun.am

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների ...
2013-01-04 17:37:37 azatutyun.am

Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը
Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800 հազար ստորագրություն: Անդգուլաձեն ...
2013-01-04 17:58:23 azatutyun.am

Բրիջիտ Բարդոն եւս Ռուսաստանի քաղաքացիություն կհայցի
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանն ուղղված իր ակտիվ գործունեությամբ, ուրբաթ օրը հայտարարել է, որ կդիմի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար` եթե Ֆրանսիայի իշխանությունները չհրաժարվեն Լիոն քաղաքի կրկեսի երկու հիվանդ փղերին քնեցնելու միջոցով սպանելու մտադրությունից: «Եթե իշխանություններն այնքան վախկոտ ու անամոթ գտնվեն, որ սպանեն Բեբի եւ Նեպալա փղերին, ես կհայցեմ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի փախչեմ մի երկրից, որն ավելի ...
2013-01-04 18:38:18 azatutyun.am

Աֆղանստանում ազատ են արձակվել Թալիբանի տասնյակ մարտիկներ
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ազատ են արձակել 80 կալանավորների, որոնք ձերբակալվել էին Թալիբանի, ինչպես նաեւ այլ զինված խմբավորումների դեմ իրականացված գործողությունների արդյունքում: Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալուդդին Դեհաթին «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության թղթակցին ասել է, որ ձերբակալվածներն ազատ են արձակվել ուրբաթ օրը «Բահրամ» զինվորական կալանավայրից, ինչպես նաեւ այլ բանտերից: Կալանավորների ազատ ...
2013-01-04 19:38:17 azatutyun.am

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընդամենը 7 թեկնածու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։
2013-01-04 19:53:41 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit