news archive 2013:01-05

gr
ru
am
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` ...
2013-01-05 12:19:30 azatutyun.am

Հունվարի 6-9-ին սպասվում է ձյուն
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 6-9-ին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-8-ին` գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` նույնքան կնվազի, 9-ին կնվազի եւս 2-4 աստիճանով: Երեւանում եւս հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-9-ին սպասվում է ձյուն:
2013-01-05 12:23:31 azatutyun.am

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ...
2013-01-05 12:28:50 azatutyun.am

Երկրաշարժ Ալյասկա նահանգում
ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի հարավ-արեւմտյան ափին այսօր 7.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրաշարժից հետո իշխանությունները ցունամիի տագնապ են հայտարարել:
2013-01-05 16:20:37 azatutyun.am

ՆԱՏՕ-ի զորքերը ժամանում են Թուրքիա
Ամերիկյան զորքերը սկսել են տեղակայվել Թուրքիայում` գործարկելու Patriot զենիթա-հրթիռային համալիրները:  ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Նիդերլանդները թուրք-սիրիական սահմանին երկուական Patriot համալիրներ են տեղադրում` սիրիական կողմից հավանական վտանգից պաշտպանվելու համար: Հաղորդվում է, որ հրթիռային համալիրները պատրաստ կլինեն ռազմական գործողություններին հունվարի վերջին: Առաջիկա օրերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ինջիրլիկ բազա կժամանեն 400 ամերիկացի զինվորներ եւ սպաներ: Ընդհանուր առմամբ` Թուրքիա կժամանեն ...
2013-01-05 17:28:17 azatutyun.am

ԿԸՀ-ն սկսել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը
ԿԸՀ-ն մինչեւ հունվարի 14-ը կստուգի թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը Ընտրական օրենսգրքի պահանջներին:
2013-01-05 18:03:24 azatutyun.am

Իլյա Երկրորդ. Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի մասը
«Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը այնպես, ինչպես Հարավային Օսիան եւ Աբխազիան միշտ պատկանել են Վրաստանին», - այսօր Թբիլիսիում հայտարարել է վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը: Մինչդեռ վրացական լրատվամիջոցները այս մասին որեւէ տեղեկատվություն չեն հաղորդում:
2013-01-05 19:28:26 azatutyun.am

Ժերար Դեպարդյեն ժամանել է Սոչի
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն այս գիշեր հատուկ վարձակած օդանավով ժամանել է Սոչի: Ռուսական աղբյուրները փոխանցում են, որ հենց Սոչիում նրան կհանձնվի ռուսական անձնագիրը: Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ էր հրամանագիր ստորագրել Դեպարդյեին ռուսական քաղաքացիություն շնորհելու մասին: Դեպարդյեի օրինակին հետեւելու պատրաստակամության մասին է հայտնել նաեւ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն:
2013-01-05 19:40:29 azatutyun.am

Պրիշտինան արգելել է Սերբիայի նախագահին ժամանել Կոսովո
Պաշտոնական Պրիշտինան արգելել է Սերբիայի նախագահ Տոնիսլավ Նիկոլիչին ժամանել Կոսովո` ուղղափառ Սուրբ Ծնունդը տեղի սերբական տաճարներից մեկում նշելու նպատակով: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Կոսովոյի կառավարության փոխվարչապետը` հայտարարելով, թե սերբ պաշտոնյաները իրավունք կստանան մուտք գործել երկրի տարածք, եթե պաշտոնական Բելգրադը թույլատրի Կոսովոյի կառավարության անդամներին այցելել ալբանացիներով բնակեցված սերբական Պրեսովոյի շրջան:
2013-01-05 19:43:23 azatutyun.am

Չավեսի առողջական վիճակը օրհասական է
Արեւմտյան գործակալությունների փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը շարունակում է օրհասական մնալ: Չորս օրից պետք է կայանա Չավեսի երդմնակալության հերթական արարողությունը, սակայն Կուբայում մոտ երեք շաբաթ առաջ վիրահատված Չավեսը, ըստ որոշ տվյալների, գտնվում է անգիտակից վիճակում:
2013-01-05 19:45:31 azatutyun.am

Սիրիացի օդաչուն Թուրքիայից քաղաքական ապաստան է խնդրել
Սիրիական կառավարական օդուժի ՄԻԳ-21 տեսակի կործանիչն այսօր հատել է Թուրքիայի հետ սահմանը եւ վայրէջք կատարել Ադանայի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում: Օդաչուն հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում մասնակցել Սիրիական ազատ բանակի դեմ իրականացվող հարձակումներին եւ Թուրքիայից քաղաքական ապաստան է խնդրել:
2013-01-05 19:46:35 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit