news archive 2013:01-07

gr
ru
am
Հայաստանում այսօր հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ...
2013-01-07 08:00:00 news.am

Twitter-ի գրությունը 25 քուվեյթցի բլոգերների բանտի դուռն է հասցրել
Դատարանն այդ քննադատական գրությունները վիրավորական է համարել, իսկ Քուվեյթում միապետին վիրավորելն արգելված է Սահմանադրությամբ...
2013-01-07 08:29:00 news.am

Դեւիդ Քեմերոնը մտադիր է մնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
Ես ուզում եմ պայքարել հաջորդ ընտրություններում, հաղթել եւ շարունակել կատարել իմ պարտականությունները...
2013-01-07 09:05:00 news.am

CES 2013 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում Toyota-ն ինքնակառավարվող ավտոմեքենա կներկայացնի
Ինքնակառավարվող մեքենաների ոլորտում իր ձեռքբերումները կներկայացնի նաեւ գերմանական Audi ընկերությունը...
2013-01-07 09:33:00 news.am

Կոլումբիական ռազմական ուղղաթիռն աղետի է ենթարկվել եւ ընկել ծովը
Bell 212 ուղղաթիռը զինվորականներից մեկին տեղափոխում էր հոսպիտալ, երբ անհայտ պատճառներով կորցրել է բարձրությունը եւ ընկել ջուրը...
2013-01-07 09:57:00 news.am

ԱՄՆ-ում պատրաստվում են խստորեն վերահսկել զենքի վաճառքը
Բոլոր զենք գնել ցանկացողները, հնարավոր է, ստիպված կլինեն ոչ միայն հոգեկան առողջության նոր՝ խստացված թեստ անցնել, այլեւ համաձայնել, որ...
2013-01-07 10:22:00 news.am

Սելիմի լեռնանցքը փակ է, ձնաբքի պատճառով որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ...
2013-01-07 10:45:00 news.am

Մոլդովայի գլխավոր դատախազին մեղադրել են մարդասպանության մեջ
Երկրի ղեկավարությունն այդ մասին տեղեկացել է արդեն հաջորդ օրը, իսկ ինքը՝ Զուբկոն, մտադիր է եղել խոստովանել իր արարքը, բայց...
2013-01-07 10:48:00 news.am

Քաղաքագետ. 2012 թվականն արտաքին քաղաքականության տեսանկյունից հաջող էր Հայաստանի համար
Էլ ավելի են ամրապնդվել Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները...
2013-01-07 11:06:00 news.am

Շվեյցարիայում «կիբորգ» են մշակում՝ տնային գործերում օգնելու համար
Սպասվում է, որ Roboy-ը ոչ միայն մարդու կհիշեցնի, այլեւ ինքն էլ կկարողանա հիշել մարդկանց դեմքերը...
2013-01-07 11:36:00 news.am

«ՈՒԱԶ»-ը մնացել է ձնակույտի մեջ. փրկարարները վարորդին տեղափոխել են Ապարան
Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ում...
2013-01-07 11:48:00 news.am

Երեւանի գործարանի խոզի կաշին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի համար
2011 թվականին ստացած պատվերն առաջինն էր վերջին մի քանի տարիների ընթացքում...
2013-01-07 11:53:00 news.am

Ձնաբքի մեջ մնացած 15 ավտոմեքենաներին օգնության է հասել փրկարարների «ՈՒՐԱԼ» ամենագնացը
12 ուղեւորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք...
2013-01-07 12:10:00 news.am

Երեւանում շարունակվում են Ամանորի տոնակատարությունները
Տոնական տրամադրությունն ապահովում են քաղաքի գիշերային լուսավորությունն ու ամանորյա դիզայնը...
2013-01-07 12:13:00 news.am

Իսրայելը Սիրիայից կառանձնանա պարսպով
Մենք գիտենք, որ սահմանի այն կողմում Սիրիայի բանակը նահանջել է եւ նրա տեղը զբաղեցրել են գլոբալ ջիհադի ուժերը...
2013-01-07 12:35:00 news.am

Սելիմի լեռնանցքում արգելափակված մեքենան դուրս բերելու աշխատանքները գիշերը դադարեցվել են
Ժամը 07.25-ի սահմաններում փրկարարներն սկսել են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները...
2013-01-07 12:45:00 news.am

Օրենսդրություն. Հայկական կոնյակի կեղծման դեմ հերթական «պատվաստումն» են առաջարկում
Այն նաեւ հնարավորություն կտա պարզել իսկական հայկական կոնյակի արտադրության իրական ծավալները...
2013-01-07 13:01:00 news.am

Հիլարի Քլինթոնը հիվանդությունից հետո աշխատանքի է դուրս եկել
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում Քլինթոնն այցելել է 112 երկրներ, գերազանցնելով իր նախորդներին...
2013-01-07 13:15:00 news.am

Դանիայի պատվո հյուպատոս. Երկկողմ հարաբերությունները փոփոխությունների են ենթարկվել Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացվելուց հետո
Հայաստանում Դանիայի հյուպատոսությունը զբաղված է տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելով...
2013-01-07 13:29:00 news.am

Կիմ Չեն Ընը իր ծննդյան օրը երկրի բոլոր երեխաներին մեկական կգ կոնֆետ է ուղարկել
Այս ակցիան ուղղված է «առատաձեռն եւ հոգատար առաջնորդի» իմիջի ձեւավորմանը, ինչպես նաեւ...
2013-01-07 14:01:00 news.am

ՕԵԿ. Հայաստանի համար շատ դժվար է որեւէ հարաբերություն չունենալ իր 4 հարեւաններից երկուսի հետ
Անձերն այս հարցում կարեւոր են, սակայն ավելի կարեւոր է Թուրքիայում քաղաքացիական հասարակության մտածողությունը...
2013-01-07 14:18:00 news.am

Չինացի լրագրողները պահանջում են չեղյալ հայտարարել գրաքննությունը
Բարեփոխումների կոչ անող ամանորյա հոդվածը փոխարինվել էր Կոմունիստական կուսակցությանը փառաբանող նյութով...
2013-01-07 14:42:00 news.am

Քաղաքագետ. Հայաստանում նախագահական ընտրությունները կանխատեսելի կլինեն
2012 թվականի կարեւորագույն դրական իրադարձությունները Հայաստանում եղել են խորհրդարանական ընտրությունները...
2013-01-07 15:02:00 news.am

Իրանը պաշտպանել է Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման Ասադի պլանը
Այն ենթադրում է նոր կառավարության ստեղծում եւ ազգային երկխոսության համաժողովից հետո համընդհանուր համաներման հայտարարում...
2013-01-07 15:18:00 news.am

Տրանսկովկասյան մայրուղին փակ է Հյուսիսային Օսիայում տեղացող ձյան պատճառով
Ժամը 12:30-ին Տրանսկովկասյան մայրուղին փակվում է ձյան պատճառով, որն սկսվել է գիշերը...
2013-01-07 15:40:00 news.am

Հրդեհ Փարաքարում. այրվել է տան տանիքը
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը...
2013-01-07 15:50:00 news.am

Բրիտանիայում մահացել է երկրի ամենածեր մարդը
Դինի կենդանության օրոք Բրիտանիայում 24 վարչապետ է փոխվել...
2013-01-07 15:57:00 news.am

Հայ եւ դանիացի գործարարները միմյանց մասին տեղեկությունների կարիք ունեն. պատվո հյուպատոս
Արտահանված ապրանքի ծավալը կազմել է 35 մլն. դանիական կրոն, որը կազմում է դանիական արտահանվող ապրանքների 0,01%-ը...
2013-01-07 16:13:00 news.am

Բերլուսկոնին ընտրություններում հաղթելու դեպքում չի պատրաստվում գլխավորել կառավարությունը
Ես արդեն եղել են վարչապետ, եթե մենք հաղթենք, այդ պաշտոնը կզբաղեցնի Ալֆանոն...
2013-01-07 16:22:00 news.am

Մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը...
2013-01-07 16:38:00 news.am

Տեխնիկական անսարքության պատճառով Սոչիից Երեւան թռչող Boing օդանավը վերադարձել է Սոչի
Օդանավում եղել է 81 ուղեւոր, որոնցից 12-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ անձնակազմի 5 անդամները...
2013-01-07 16:52:00 news.am

Ապարան-Ալագյազ եւ Երեւան-Գյումրի ճանապարհների որոշ հատվածներում երթեւեկությունը դադարեցվել է
Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով...
2013-01-07 17:11:00 news.am

Ռուսաստանում ավտովթարից Հայաստանի 4 քաղաքացի է զոհվել
«ՎԱԶ-2110»-ի մեջ եղել են Հայաստանի 7 քաղաքացիներ, որոնցից 4-ը տեղում մահացել են...
2013-01-07 17:14:00 news.am

26-ամյա երիտասարդը Ստեփանակերտի հրապարակում պատռել է Հայաստանի դրոշը եւ ջարդել 4 արձան
Նա նաեւ պատռել է պատից կախված Հայաստանի դրոշը խորհրդանշող պաստառները...
2013-01-07 17:27:00 news.am

Քաղաքագետ. 2012 թվականի գլխավոր թրենդը Հայաստանի եվրաիտեգրացումն է
Ոչ «Սաֆարովի գործը», ոչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպերը չհանգեցրեցին երկարատեւ լարվածության...
2013-01-07 17:33:00 news.am

Ադրբեջանում զինվորը ինքնաձիգից կրակել եւ վիրավորել է իր ծառայակցին
Գլխից վիրավոր զինվորին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է...
2013-01-07 17:47:00 news.am

Կոտայքի մարզում ինքնասպանություն է գործել 10-րդ դասարանի աշակերտը
Վերջինիս գտել են գյուղի երկհարկանի կիսակառույց մի շինությունում կախված վիճակում...
2013-01-07 17:58:00 news.am

Սուրբ ծննդյան օրը ծեծել է հյուր եկած զոքանչին
Պարզվել է, կինը վնասվածքներ է ստացել դստեր տանը, երբ փորձել է միջամտել դստեր եւ փեսայի միջեւ ծագած վիճաբանությանը...
2013-01-07 18:12:00 news.am

Տնտեսագետ. Հայաստանի տնտեսության ապագան վերամշակող ոլորտների զարգացումն է
Հայաստանի տնտեսության ապագան կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումից...
2013-01-07 18:21:00 news.am

Ուելսի արքայազնը չի ցանկանում իր ժառանգներին ավերված աշխարհ ու բնություն թողնել
Ես չէի ցանկանա, որ իմ ապագա թոռը մեղադրեր ինձ, որ մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ...
2013-01-07 18:34:00 news.am

Առատ ձյուն ու ձնաբուք. Գյումրի-Երեւան ճանապարհը փակ է, բոլորին տարհանել են բքի ճիրաններից
Մենք կապվել ենք նաեւ Արագածոտնի մարզի փրկարար ծառայության հետ, նրանք էլ իրենց կողմից են ուժեղացված ծառայություն իրականացնում Մաստարայի կողմից...
2013-01-07 18:49:00 news.am

Հնդկաստանում դաժան բռնաբարության մեջ մեղադրվող 5 երիտասարդները կանգնել են դատարանի առջեւ
Ողջ աշխարհը ցնցած սարսափելի դեպքը գրանցվել է դեկտեմբերի 16-ին՝ Նյու Դելիում...
2013-01-07 18:50:00 news.am

Դանիան չափազանց շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
Հայ-դանիական հարաբերությունները պատմական արմատներ ունեն...
2013-01-07 19:04:00 news.am

Ուզում էր ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելության մտնել, բայց հայտնվեց ամբաստանյալի աթոռին
Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ հասցնելով Մ.Հակոբյանին...
2013-01-07 19:15:00 news.am

Հռոմի Պապը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել «անվերջանալի կոտորածը» Սիրիայում
Դիվանագետներին ուղղված իր ամենամյա ուղերձում նա անդրադարձել է Սիրիայի քաղաքացիական բնակչության սարսափելի տառապանքներին...
2013-01-07 19:31:00 news.am

55-ամյա բրիտանացին նոր ռեկորդ է սահմանել՝ մինչեւ վերջ ուտելով աշխարհի ամենակծու ուտեստը
«Այրի տղամարդ» անվանումը կրող ուտեստը ճաշակելիս նա մի պահ դադարեցրել է ուտելը, քանի որ հալուցինացիաների նոպա է ունեցել, բայց...
2013-01-07 20:13:00 news.am

Ժերար Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ
Նոր տարին Ժերար Դեպարդիեի համար գերակտիվ է սկսվել...
2013-01-07 20:17:00 news.am

Նոյեմբերյան. 34 աշխատակիցներ Նոր տարին դիմավորել են առանց աշխատանքի
Վարկ վերցնելու նպատակով բանկերից մեկի հետ բանակցությունները ոչ մի հետեւանք չեն ունեցել...
2013-01-07 20:31:00 news.am

Երեխաներիս համար երբեք Ձմեռ պապիկ չեմ խաղացել. Արամ Հարությունյան
Ձմեռ պապիկից խնդրում եմ խաղաղություն ու հաջողություններ Հայաստան երկրին ու համայն հայությանը…
2013-01-07 20:48:00 news.am

Ռոբոտներից կազմված ռոք-խումբը «հեւի մեթալ» է նվագում
Հատկանշական է, որ հունվարին Compressorhead խումբը նախատեսում է 5 համերգ ունենալ, իսկ առաջիկա համերգի տոմսերն արդեն վաճառվել են...
2013-01-07 21:11:00 news.am

Ես եւս մեկ տարով երիտասարդ մնացի. Արմեն Աշոտյանն առանձնացրել է Ամանորի թոփ-7 իրադարձությունները
Սույն գրառումը կատարված է ծաղկաձորյան ժուժկալության համախտանիշի ազդեցության տակ...
2013-01-07 21:21:00 news.am

Մալթայի նախագահը ցրել է խորհրդարանը
Նախագահի դեկրետը անսպասելի չի եղել երկրի համար...
2013-01-07 21:31:00 news.am

Մադրիդում հազարավոր ցուցարարներ բողոքում են բուժհաստատությունների մասնավորեցման դեմ
Մադրիդը բյուջետային միջոցների խնայողության նպատակով առաջարկել է մասնավորեցնել 20 պետական հիվանդանոցներից 6-ը եւ 268 բուժկենտրոններից 27-ը...
2013-01-07 21:52:00 news.am

Եգիպտոսի բանակը կանխել է պայթյունը ղպտիական եկեղեցում
Մեքենաներից մեկում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, 2-րդում եղել են դիմակավոր մարդիկ, ովքեր անմիջապես հեռացել են...
2013-01-07 22:24:00 news.am

Օբաման հայտնել է ԿՀՎ-ի եւ Պենտագոնի նոր ղեկավարների անունները
Ջոն Բրենանը կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը...
2013-01-07 22:36:00 news.am

Siemens-ի նոր լսողական սարքի տերը կարող է երաժշտություն լսել ջրի տակ
Սարքը հագեցած է Bluetooth-ով, որի շնորհիվ սարքն օգտագործողը կարող է հեռավորության վրա կառավարել այն՝ գտնվելով լողավազանում...
2013-01-07 23:01:00 news.am

Մատիսի կտավը գտնվել է գողանալուց 25 տարի անց
Գողերը թանգարանին առաջարկել են կտավը հետ գնել «անհամարժեք» գնով, սակայն...
2013-01-07 23:28:00 news.am

Ուելսում Ղուրանը չսովորելու համար 7-ամյա որդուն սպանած կնոջը դատապարտել են ցմահ ազատազրկման
Հետո կինը փորձել է այրել որդու մարմինը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը...
2013-01-07 23:53:00 news.am

Metallica – live Rock am Ring (2012)

2013-01-07 00:59:00 7or.am

Այսօր հանգուցյալների հիշատակության օր է
Հունվարի 7-ը հիշատակության օր է` Մեռելոց, որը լինում է ինչպես Սուրբ ծննդյան, այնպես էլ բոլոր տաղավար (գլխավոր) տոներին հաջորդող օրերը:
2013-01-07 10:28:00 7or.am

Այսօր հայտնի կդառնա Ոսկե գնդակի հաղթողի անունը
Այսօր երեկոյան հայտնի կդառնա Ոսկե գնդակի հաղթողի անունը: Պատվավոր մրցանակի հավակնորդներն են Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Քրիշտիանու Ռոնալդուն:
2013-01-07 11:43:00 7or.am

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 12.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2013-01-07 14:48:00 7or.am

Պենտագոնի ղեկավարի պաշտոնին Օբաման կներկայացնի Չակ Հեյգելի թեկնածությունը
Ռոյթերզ-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնին է ներկայացնելու Նեբրասկա նահանգից նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը: Օբամայի որոշումը կհայտարավի այսօր` դեկտեմբերի 7-ին: Թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ սենատը:
2013-01-07 14:56:00 7or.am

Ասադն առաջարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր ծրագիր
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու փուլային ծրագիր է առաջարկել: Ըստ դրա` Սիրիայում ձևավորվում է նոր կառավարություն, իսկ ազգային երկխոսության համաժողովից հետո հայտարարվում է համընդհանուր համաներում:
2013-01-07 15:55:00 7or.am

Մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը
Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը:
2013-01-07 16:12:00 7or.am

Peter Gabriel - Secret World Live (1993)

2013-01-07 20:57:00 7or.am

Լեոնել Մեսսին՝ 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Ցյուրիխում տեղի ունեցած ֆուտբոլային աշխարհի մրցանակաբաշխության ժամանակ 2012թ. «Ոսկե գնդակը» հանձնվեց Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիին։ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էին նաև պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի Անդրես Ինեստան։
2013-01-07 23:00:00 7or.am

Deep Purple - California Jam (1974)

2013-01-07 23:22:00 7or.am

Սիրիայի նախագահի ելույթը քննադատության է արժանանում
Մի շարք պետություններ քննադատում են Բաշար ալ-Ասադի երեկվա ելույթը, որում Սիրիայի նախագահը ընդհանուր գծերով ներկայացրել էր խաղաղության հասնելու նոր նախաձեռնությունը: Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե Ասադը սին խոստումներ է տվել: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն էլ ասել է, թե Եվրամիությունը չի փոխելու իր պահանջը. այն է` Ասադը պետք է զիջի դիրքերը: Սիրիայի նախագահը կիրակի օրը հանդես էր եկել պատերազմից ավերված ...
2013-01-07 09:57:07 azatutyun.am

Քեմերոնը մտադիր է պաշտոնավարել մինչեւ 2020-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե մտադիր է պաշտոնավարել մինչեւ 2020 թվականը, եթե իր ղեկավարած Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015 թվականի ընտրություններում: Sunday Telegraph-ի հարցազրույցում 46-ամյա Քեմերոնը ասել է, թե իրեն անհրաժեշտ է պաշտոնավարել ամբողջ հնգամյա ժամկետ, որպեսզի անցկացնի օտարերկրյա օգնությունները ծախսելու եւ միասեռ ամուսնությունների խնդիրներին առնչվող բարեփոխումների իր փաթեթը:
2013-01-07 10:01:01 azatutyun.am

Ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ Ծնունդը
Ուղղափառ քրիստոնյաները այսօր տոնում են Սուրբ Ծնունդը: Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պատարագ է մատուցել` կոչ անելով հավատացյալներին պահպանել հավատը իրենց սրտերում եւ գործերում: Կահիրեում ղպտիները նշել են Սուրբ Ծնունդը իրենց հոգեւոր առաջնորդի հետ, միջոցառմանը ներկա է եղել նաեւ Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Ամր Մուսան: Բեթղեհեմում Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը այցելել է Հույն ուղղափառ եկեղեցի:
2013-01-07 10:05:49 azatutyun.am

Պաղեստինը իր փաստաթղթերում կկոչվի պետություն
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կառավարությանը կարգադրել է պաշտոնապես փոխել ինքնավարության անունը` այսուհետ անվանելով այն Պաղեստինի պետություն։ Այդ անունով այսուհետ կտպագրվեն պաղեստինյան բոլոր փաստաթղթերը, հայտարարել է Աբասը: Շուրջ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմամբ Պաղեստինը ճանաչվել է կազմակերպությունում դիտորդ պետություն, ինչով Պաղեստինի կարգավիճակը բարձրացել է։
2013-01-07 10:10:07 azatutyun.am

Դեպարդյեն` Սարանսկում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ում 2013 թվականի առաջին օրերին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհվեց, երեկ Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ստացել ռուսաստանյան անձնագիրը, ապա մեկնել է Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկ։ Այստեղ Դեպարդյեին են հանձնվել նրա նոր բնակարանի բանալիները եւ կեցության իրավունքի փաստաթղթերը:
2013-01-07 10:17:32 azatutyun.am

Օբաման վերադարձել է Սպիտակ տուն
Հավայան կղզիներում ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելուց հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերադարձել է Սպիտակ տուն: Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում սպավում է հանդիպում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաեւ հնարավոր է, որ Օբաման նշանակի ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար եւ Կենտրոնական հետախուզական վարչության նոր պետ:
2013-01-07 10:30:54 azatutyun.am

Ասադը հանձնվել չի պատրաստվում
Սիրիայի նախագահը հայտարարում է, որ իր կառավարությունը պատրաստ է դիմակայել բոլոր մարտահրավերներին։
2013-01-07 10:35:33 azatutyun.am

Հայրիկյան. «Ընտրություններին գնում ենք խոսքի ազատության պայմաններում»
Միաժամանակ, ԱԻՄ-ի առաջնորդը համոզված է, որ «այս ընտրություններով իշխանափոխություն չի իրականանա»։
2013-01-07 11:32:25 azatutyun.am

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում այս տարի ծեծկռտուք չեղավ
Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է նաեւ Պատրիարքի առաջիկա ընտրության մասին։
2013-01-07 12:35:28 azatutyun.am

Դեպարդյեի «արկածները» Ռուսաստանում
«Սա իսկապես լավ PR-ակցիա է, հաջողված` Կրեմլի համար», - ընդգծում է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիրը։
2013-01-07 13:43:33 azatutyun.am

Վրաց պատրիարքը Ղարաբաղի մասին հայտարարությունը «չի արել»
Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարության վերաբերյալ։ Վրաց եկեղեցու Պատրիարքարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարը հայկական լրատվամիջոցներին ասել է, որ Իլյա երկրորդը նման հայտարարություն չի արել, եւ այդ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։ «Համայն Վրաստանի պատրիարք Իլյա երկրորդը Ղարաբաղի հետ կապված հայտարարություն չի արել», - ...
2013-01-07 14:44:10 azatutyun.am

Ամանորին սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել
Մասնագետները խորհուրդ են տալիս առաջիկա օրերին չօգտագործել հին սնունդ, եւ կերակուրներն ու խմիչքները չխառնել:
2013-01-07 15:06:21 azatutyun.am

Վրաստանի ղեկավարները շնորհավորել են վիրահայությանը
Հայ Առաքելական եկեղեցու կողմից հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ վիրահայությանը շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` նախագահ Սաակաշվիլին Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, գրել է. - «Բազմազանությունը այն անկյունաքարն է, որի վրա հիմնված է մեր ...
2013-01-07 15:26:41 azatutyun.am

«Ազգային միաբանություն»-ը, ՔԴՄ-ն եւ ՍԻՄ-ը կսատարեն Սերժ Սարգսյանին
Այս որոշումները քաղաքական երեք ուժերի ղեկավարները միանձնյա չեն կայացրել:
2013-01-07 15:43:58 azatutyun.am

Բելֆաստում բախումները շարունակվում են
Արդեն չորրորդ օրն է Բելֆաստում չեն դադարում բախումները ազգայնականների եւ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում թողնելու կողմնակիցների միջեւ: Նախօրեին ոստիկանությունը, որ փորձում էր դիմագրավել երկու խմբերին էլ, 70 մարդ է ձերբակալել: Անկարգությունների պատճառ է հանդիսացել Բելֆաստի քաղաքային խորհրդի որոշումը՝ արգելել քաղաքապետարանի շենքի վրա ոչ տոնական օրերին բարձրացնել Մեծ Բրիտանիայի պետական դրոշը:
2013-01-07 16:00:56 azatutyun.am

Զբոսայգին՝ Մոսկվայում թույլատրված բողոքի վայր
Մոսկվայում ուժի մեջ է մտել մի օրենք, որը սահմանում է այն վայրերը, որտեղ կարելի է հանրահավաքներ կամ բողոքի ակցիաներ անցկացնել առանց իշխանությունների արտոնման: Հանրահավաքների համար «բաց են» միայն Գորկու եւ Սոկոլնիկի զբոսայգիները: Մոսկվայի քաղաքային խորհուրդը «Հանրահավաքների մասին» օրենքում փոփոխությունները հաստատել էր դեկտեմբերի 26-ին:
2013-01-07 16:02:15 azatutyun.am

Չինական թերթը բողոքում է գրաքննության դեմ
Չինական Southern Weekly թերթի խմբագրությունը բողոքի ցույց է սկսել: Լրագրողները բողոքում են, որ երկրի ղեկավարությունը միջամտում է խմբագրության քաղաքականությանը: Սա վերջին 20 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ լրագրողները ընդվզում են գրաքննության դեմ: Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո երբ թերթի խմբագրությանը պարտադրել են ամանորյա շնորհավորանքներին փոխարեն տպագրել իշխող Կոմունիստական կուսակցությանը գովերգող հոդված:
2013-01-07 16:12:16 azatutyun.am

Ադրբեջանի ՀՕՊ համակարգը «մարտական պատրաստության է բերված»
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը վերահսկում են երկրի ամբողջ օդային տարածքը` ներառյալ «օկուպացված տարածաշրջանները», APA լրատվական գործակալությանը փոխանցել է երկրի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի մի անանուն բարձրաստիճան աշխատակից։ Սպայի խոսքերով` երկրի օդային տարածքի սահմաններում տեղի ունեցող ամեն ինչ անընդմեջ վերահսկվում է ռադիոտեղորոշիչ համակարգի օգնությամբ, այդ ուղղությամբ Ադրբեջանի բանակը «գտնվում է մարտական պատրաստության մեջ»։ ...
2013-01-07 16:21:26 azatutyun.am

Soviet-Era Dissident Makes Political Comeback
Paruyr Hayrikian, a prominent Soviet-era dissident who played a major role in Armenian politics in the 1990s, is making a political comeback with his decision to run in next month’s presidential election.
2013-01-07 16:43:00 azatutyun.am

Ադրբեջանցի զինվորը ծանր վիրավորել է ծառայակցին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Ղազախի շրջանում տեղակայված զորամասի զինվորը անզգուշաբար վիրավորել է ծառայակցին։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը այսօր հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից` մանրամասնելով, որ 19-ամյա շարքային Ռուսլան Միրզա օղլու Շահբազովը ինքնաձիգով անզգուշաբար կրակել է 18-ամյա Վահիդ Թելման օղլու Աղաբալազադեի վրա։ Վիրավորված զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։
2013-01-07 16:53:55 azatutyun.am

Կան փակ ավտոճանապարհներ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 16.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաեւ ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:  Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ ...
2013-01-07 17:30:39 azatutyun.am

Ex-Oppositionists Back Sarkisian’s Reelection
Two former Armenian opposition parties led by veteran politicians on Monday confirmed that they support President Serzh Sarkisian’s reelection plans.
2013-01-07 18:23:24 azatutyun.am

Օբաման կառաջարկի ԿՀՎ-ի եւ Պենտագոնի ղեկավարների թեկնածուներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կառարջակի ահաբեկչության դեմ պայքարի գծով իր խորհրդարան Ջոն Բրենանի թեկնածությունը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում եւ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը` պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է «Ասոշեիթեդ փրես» գործակալությունը: Օբամայի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի Սենատը: Ակնկալվում է, որ Սենատում բուռն քննարկումներ կհարուցի հատկապես Չակ Հեյգելի թեկնածությունը, քանի որ նա համեմատաբար մեղմ ...
2013-01-07 19:10:01 azatutyun.am

Ստորագրահավաք Սաակաշվիլիի հրաժարականի դեմ
Վրաստանի «Հայրենասերներ» շարժումը ստորագրահավաք է սկսել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի դեմ: Ավելի վաղ մի քանի հասարակական կազմակերպություններ ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը։ Այս նախաձեռնությունը արդեն 8 հարյուր հազարից ավելի ստորագրություն է հավաքել եւ հունվարի 20 -ից պատրաստվում է նույն պահանջով բողոքի ակցիաներ սկսել:
2013-01-07 19:39:22 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit