gr
| ru
| am Еще одна армянка подверглась нападению в Турции В турецком городе Стамбул произошло еще одно нападение на армянку, но поскольку женщина не пострадала, ее семья отказывается сообщить точную информацию об инциденте в соответстующие органы. 2013-01-26 00:15:59 azatutyun.am
Ваагн Чахалян на свободе « Я боролся во имя справедливости», - заявил армянский деятель из Джавахка. 2013-01-26 00:40:14 azatutyun.am
Հայաստանի տարածքում 3 բալանոց երկրաշարժ է գրանցվել Հայաստանի արտակարգի իրավիճակների նախարարույթյան Սեյսմիկ Պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 00.56-ին գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Աշոցք քաղաքից (Շիրակի մարզ) 10 կմ դեպի հարավ-արեւելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: 2013-01-26 10:36:19 azatutyun.am
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ:
Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի լրատվության բաժինը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է եւ առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ... 2013-01-26 10:49:23 azatutyun.am
Վահագն Չախալյան. Ազատության մեջ շարունակելու եմ պայքարը Երկու օր առաջ վրացական բանտից ազատ արձակված ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել: 2013-01-26 14:07:46 azatutyun.am
Աշոտյանը Լոնդոնում կպատմի դպրոցում շախմատի ուսուցման փորձի մասին Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԿԳՆ-ն, համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի ... 2013-01-26 14:48:25 azatutyun.am
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր:
Ըստ եկեղեցական ավանդության` Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Qahana.am կայքը տեղեկացնում է, որ այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Մայր ... 2013-01-26 15:15:49 azatutyun.am
Հունվարի 26-ի մամուլ «Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ միանգամից երկու կուսակցություն հայտարարեցին, որ Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին չեն սատարում: Խոսքն «Ազատ դեմոկրատների» եւ ՀՀՇ-ի մասին է: Մենք բազմիցս համոզվել ենք, որ քաղաքականության մեջ հավատարմության, ընկերության, տարրական բարոյականության մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց քաղաքական շրջանակներում պետք է հասկանան, որ ոչինչ բնության մեջ անհետ չի կորչում»: 2013-01-26 16:35:22 azatutyun.am
Ամենաշատ նախընտրական շտաբեր ունի գործող նախագահը Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանն ունի մոտ 1600 շտաբ: Նախագահի մյուս թեկնածուները չեն պատրաստվում շատ շտաբեր բացել, ոմանք էլ ընդհանրապես շտաբեր չունեն: 2013-01-26 17:12:32 azatutyun.am
ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
«Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի ... 2013-01-26 17:49:22 azatutyun.am
Կան փակ ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Ճարճաքիս-Ալագյազ, Թթու ջուր-Ձորագլուխ, Միրակ-Ալագյազ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Թավշուտ- Ծաղկուտ միջհամայնքային ավտոճանապարհը: Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վրաստանի ներքին ... 2013-01-26 18:09:09 azatutyun.am
Հեյդար Ալիեւի արձանը ապամոնտաժվեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այսօր առավոտյան կենտրոնական Ռեֆորմա պողոտայից տեղափոխվել է Ադրբեջանի նախկին նախագահ Իլհամ Ալիեւի արձանը: Այս մասին հայտնում է մեքսիկական Noticieros televisa հեռուստաընկերությունը:
3.6 մետր բարձրությամբ արձանը տեղափոխելու պատճառը իրավապաշտպանների շարունակական բողոքներն էին այն մասին, որ բռնապետը արժանի չէ տվյալ վայրում արձան ունենալու պատվին։
Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսել Մեխիկոյի կենտրոնական զբոսայգու բարեկարգման ... 2013-01-26 18:26:20 azatutyun.am
Ադրբեջանում խաղաղ ցույցը ավարտվել է 50 հոգու ձերբակալությամբ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` իրենց համերաշխությունը հայտնելով Իսմայիլի քաղաքում օրերս բողոքի դուրս եկած մարդկանց:
Սակայն ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին հավաքվել Բաքվի Շատրվանների հրապարակում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ավելի քան հինգ տասնյակ մարդու է ձերբակալել, այդ թվում` հայտնի բլոգեր Էմին Միլլիին, իրավապաշտպան Մալահաթ Նասիբովային եւ ... 2013-01-26 18:49:07 azatutyun.am
Եգիպտոսում 21 մարդ մահվան է դատապարտվել Եգիպտոսի դատարանը այսօր մահվան է դատապարտել 21 անձանց մոտ մեկ տարի առաջ Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ:
Անցյալ տարի այս քաղաքում փետրվարի 1-ին ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների հետեւանքով 74 մարդ էր զոհվել, մոտ 1000-ը վնասվածքներ էին ստացել: Այս գործով 52 այլ մեղադրյալների դատավճիռը կհրապարակվի մարտին:
Սակայն այս մահապատիժներին հաջորդել են նոր անկարգություններ, որոնց հետեւանքով այսօր Պորտ Սաիդում արդեն 22 մարդ է ... 2013-01-26 19:20:45 azatutyun.am
Սերժ Սարգսյանը կարեւորել է երկրի համաչափ զարգացումը Իջեւանում գործող նախագահը հայտարարեց, որ փետրվարի 1-ից յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին եւ ստանալ կրթության համար վարկ առանց որեւէ գրավի: 2013-01-26 20:01:35 azatutyun.am
Չեխիայի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Միլոշ Զեմանը Չեխիայի նախկին վարչապետ Միլոշ Զեմանը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Զեմանը ստացել է քվեների 55 տոկոսը, մինչդեռ արտգործնախարար Կարել Շվարցենբերգի օգտին քվեարկել է ընտրողների 45 տոկոսը: Զեմանը կփոխարինի գործող նախագահ Վացլավ Կլաուսին, ում նախագահության երկրորդ ժամկետը կլրանա մարտին:
Այս ընտրությունները որակվում են որպես պատմական, քանի որ առաջին անգամ չեխերը հնարավորություն են ստացել ուղիղ քվեարկության միջոցով ... 2013-01-26 20:51:25 azatutyun.am
|