news archive 2011:09-17

gr
ru
Первый и второй президенты Армении не примут участия в торжествах по случаю 20-летия независимости
Первый и второй президенты Армении Левон Тер-Петросян и Роберт Кочарян не примут участия в официальных торжествах по случаю 20-летия Независимости республики.
2011-09-17 15:01:00 azatutyun.am

Обзор прессы за 17 сентября
Газета «Айоц ашхар» замечает, что уже более недели некоторым силам не дает покоя принятый Мониторинговым комитетом ПАСЕ проект резолюции.
2011-09-17 21:01:00 azatutyun.am

am
Սարկոզին Հարավային Կովկասի երկրներ կայցելի հոկտեմբերի 6-7-ը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայցելի հոկտեմբերի 6-7-ը: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր , որ Հարավային Կովկասի երկրներ Ֆրանսիայի նախագահի այցը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին, սակայն կոնկրետ ժամկետներ չէին նշվում:
2011-09-17 15:38:00 azatutyun.am

Ադրբեջանի բանակի զինանոցում կընդգրկվեն մարտավարական անօդաչու ինքնաթիռներ
Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի բանակի զինանոցում ընդգրկվելու են մարտավարական զինված անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները: «Թշնամական օբյեկտների ոչնչացման եւ այլ խնդիրների իրականացման» համար նախատեսված սարքերը, նույն աղբյուրի վկայությամբ, արտադրվելու են տեղական ձեռնարկություններում, ինչի կապակցությամբ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն որոշակի աշխատանքներ է սկսել Azad Systems Co ընկերության ...
2011-09-17 16:04:00 azatutyun.am

Ղարաբաղի ՊԲ. «Այս շաբաթ իրավիճակը շփման գծում տակավին անհանգիստ էր»
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ` արձակելով շուրջ 1600 կրակոց: Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ին Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից միջին ծանրության ...
2011-09-17 16:52:00 azatutyun.am

Եվրամիությունը ավելի ակտիվ կլինի Ղարաբաղի հարցում
Եվրամիությունը պատրաստվում է աստիճանաբար մեծացնել իր դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, այսօր Յալթայում հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մենք սկսում ենք Ղարաբաղում եւ Մերձդնեստրում կողմերի միջեւ վստահությունն ամրապնդող ծրագրեր իրականացնել եւ այսուհետ ավելի լուրջ դերակատարություն կստանձնենք այդ հակամարտությունների կարգավորման գործում», ...
2011-09-17 17:09:00 azatutyun.am

Սեպտեմբերի 17-ի մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ԵԽ ԽՎ Մոնիտորիգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հանգիստ չի տալիս ոմանց: Ինչ է արձանագրվել Մոնիտորինգի հանձնաժողովը բանաձեւի նախագծում. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008-ի մարտի 10 մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության եւ իշխանության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»,- նշված է ...
2011-09-17 18:01:00 azatutyun.am

Երեւանում հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել
Այսօր Երեւանի Նալբանդյան 25/14 շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով տանտիրուհին` 64-ամյա Արմինե Օվյանը մահացել է, իսկ հյուրը` 35-ամյա Կարեն Պետրոսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժին: Բժիշկները Պետրոսյանի վիճակը բնութագրում են որպես միջին ծանրության: Ահազանգը հրշեջ ծառայությունը ստացել է ժամը 17:00-ին, եւ 7 րոպե անց հրշեջները եղել են դեպքի վայրում: Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ...
2011-09-17 18:22:00 azatutyun.am

Երվանդ Մանարյան. «Թատրոնին պետք է վստահել»
«Լավը կլինի` հասարակությունը նրան կպահի, վատը կլինի` հասարակությունը նրան կմերժի», - ասում է «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
2011-09-17 18:48:00 azatutyun.am

«Ժառանգություն»-ը կողմնակից է արտահերթ ընտրությունների
«Այո, Հայաստանը արտահերթ լուծումների անհրաժեշտություն ունի», - ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
2011-09-17 18:52:00 azatutyun.am

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ: Նախատեսվում է նաեւ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ...
2011-09-17 19:11:00 azatutyun.am

ԱՄՀ-ի առաքելության նոր ղեկավարը Հայաստանում գնաճի տեմպի անկում է արձանագրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Սերժ Սարգսյանը ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները: Մարկ Հորթոնը ներկայացրել է ԱՄՀ-ի Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ...
2011-09-17 19:29:00 azatutyun.am

Դաշնակցության ամերիկյան մարմինը կմասնակցի անկախության 20-ամյակի ճաշկերույթին
Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն երեկ հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին: «Ուրախ էինք տեղեկանալ, որ Հայաստանի անկախության վերահաստատման 20-րդ տարեդարձին նվիրված «տոնական հանդիսավոր ճաշկերույթի» բնույթը վերանայվել է», - «Ասպարեզ»-ի փոխանցմամբ, հայտարարել է կոմիտեն` ողջունելով «տոնակատարության առանցքը Հայաստանի անկախության վերահաստատման 20-ամյակը դարձնելու նախաձեռնությունը»: ...
2011-09-17 20:24:00 azatutyun.am

Նալբանդյանը Թեհրանում հանդիպեց Ահմադինեժադի եւ Սալեհիի հետ
Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` այսօր Թեհրանում ընդունելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին եւ ժողովրդին: ...
2011-09-17 21:13:00 azatutyun.am


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366






        армянский язык 2009-2012 ©LingvoKit